• Main page
  • Frequently asked questions
  • Questions to the Minister
  • Հայ
  • Рус
  • Eng
  • Minister
  • Ministry
    • Former Ministers of Agriculture
    • Charter
    • Struction
  • Agriculture in Artsakh
    • The pace of agricultural development by years
    • Prerequisites and conditions for the agricultural development of NKR
  • Legislation
    • Laws
    • Որոշումներ
      • Նորմատիվ
      • Անհատական
    • Commands of the Minister
    • Draft legal acts
    • CONCEPTION
  • Plant growing and plant protection
    • Field-crop Cultivation
    • Horticulture
    • Vegetable-growing
    • Plant protection
    • Seed-farming
    • Organic Agriculture
  • Animal Husbandry and veterinary services
    • Animal Husbandry
      • Cattle-breeding
      • Sheep breeding
      • Pig-breeding
      • Poultry farming
      • Apiculture
      • Fish-breeding
      • Animal Husbandry indexes
    • Veterinary science
      • Anti-epidemic measures
      • Diseases
  • Programming and agro-processing
  • Agricultural machinery
    • Accounting of agricultural machinery and equipment, provision of documents of the right to drive agricultural machinery
    • The acquisition of agricultural machinery through leasing?
    • The quantity of agricultural machinery and its degree of serviceability in NKR
  • Irrigation
    • Irrigated territories of RA
    • Artesian Wells
    • Methods of irrigation
  • Programs
  • Professional consultation
    • Advice for farmers
    • Crop cultivation technology
    • Agricultural activities against plant diseases and pests
    • Cattle breeding technology
    • Food processing technology
    • Food security issues
  • External links
    • Cooperation with CARD AgroService Company
  • Information center
    • Official News
    • Press about us
    • Archive
    • Photo Gallery
  • Announcements
  • Licensing

Daily weather forecast
Indices of plowing and sowing
Harvesting

    • « Նախորդ ամիսը
    • Հաջորդ ամիսը »
  • Դասընթացներ
  • ԿԱՐՏՈՖԻԼԻ ՄՇԱԿՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ
    30/01/2020

    Հողի ընտրությունը և նախապատրաստումը
    Կարտոֆիլի համար լավագույն նախորդներն են՝ բազմամյա խոտաբույսերը, բանջարանոցային, հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերը:
    Ցանքատարածությունների համար պետք է առանձնացնել ջրովի, հզոր վարելաշերտ ունեցող, թեթև ավազակավային հողեր: Հողի նախապատրաստումը սկսում են նախորդ մշակաբույսի վեգետացիայի ավարտից հետո, կատարելով խոզանի երեսվար՝ 5-6սմ խորությամբ: Դրանից 20-25 օր հետո կատարվում է ցրտահերկ՝ 25-30սմ խորությամբ, նախօրոք կատարելով հիմնական պարարտացում՝ (40-45տ/հա օրգանական պարարտանյութ, 300-600 կգ/հա հատիկավորված սուպերֆոսֆատ և 200-300 կգ/հա կալիումական աղ): Եթե այս աշխատանքը աշնանը չի կատարվել, ապա այն պետք է կատարել վաղ գարնանը: Վաղ գարնանը կատարում են նաև կրկնավար՝ 16-18 սմ խորությամբ, կամ կուլտիվացիա՝ 12-15 սմ խորությամբ:
    Տնկանյութի նախապատրաստումը
    Գարնանը տնկանյութը տեսակավորվում է, հեռացվում բոլոր նեխած, վնասված, հիվանդություններով և վնասատուներով վարակված, բարակ ծիլեր ունեցող պալարները և մնացածի վրայից՝ երկար ծիլերը: Տնկումից առաջ տնկանյութը ախտահարվում է և լուսակոփվում:
    Ցանքի նորման, խտությունը, բույսերի թիվը և ժամկետները
    Տնկումը կատարում են 70 սմ միջշարային և 22-24 սմ միջբույսային տարածությամբ, 6-8 սմ խորությամբ: Այս դեպքում մեկ հեկտարի համար կպահանջվի 3.5-4.0 տ բարձրորակ տնկանյութ և կապահովվի 55-60 հազ. բույս: Տնկումը անհրաժեշտ է կատարել, երբ վարելաշերտի 10 սմ խորության վրա ջերմաստիճանը 10օC – 12օC է:
    Պայքար հողաբնակ վնասատուների դեմ
    Հողաբնակ վնասատուների (լարաթրթուր, արջուկ և այլն) դեմ պայքար պետք է կազմակերպել տնկմանը զուգընթաց, 5-15 սմ խորությամբ հող մտցնելով անհրաժեշտ համապատասխան թունանյութեր:
    Պայքար մոլախոտերի դեմ
    Տնկումից հետո մինչև կարտոֆիլի ծիլ տալը մոլախոտերի դեմ պայքարում են ներքոհիշյալ հերբեցիդներից որևէ մեկով՝ պրոմետրին 2-4 կգ/հա, գեզագարդ 3-4 կգ/հա, ֆենագոն 1 կգ/հա, զենկոր 0,75-1,5 կգ/հա: Ծախսի նորման մեծ չափով կախված է հողի մեխանիկական կազմից:
    Կարտոֆիլի մշակությունը (կուլտիվացիա, բուկլից, քաղհան և սնուցումներ)
    Կարտոֆիլի առաջին միջշարային մշակությունը՝ կուլտիվացիան, կատարում են 8-10 սմ խորությամբ, երբ դաշտը համատարած ծիլ է տվել (ծիլերի երկարությունը 5-8սմ է), երկրորդ քաղհան փխրեցման փոխարեն, մինչև բույսերի կոկոնակալումը կատարում են բուկլից, երրորդը՝ 13-15 սմ խորությամբ, շարքերը փակվելուց առաջ: Միջշարքային տարածությունների մշակությունների հետ միաժամանակ անհրաժեշտ է տալ սնուցումներ, ամոնիակային պարարտանյութով՝ 2-3 անգամ, ընդհանուրը՝ 60-90 կգ ազդող նյութի հաշվով:
    Պայքար վնասատուների և հիվանդությունների դեմ
    Ցանքաշրջանառության կիրառումը, ճիշտ պարարտացումը, առողջ, ախտահանված, լուսակոփված տնկանյութով տունկ կատարելը կանխում է ցանքատարածություններում հիվանդությունների և վնասատուների տարածումը:
    Կոլորադյան բզեզ -վեգետացիայի սկզբում կազմակերպվում է բզեզի առաջին սերնդի թրթուրների և բզեզների մեխանիկական պայքար (ձեռքով հավաք): Վեգետացիայի ընթացքում օգտագործվում է արիվո 5մլ, սումի-ալֆա 5մլ,  դեցիս 5մլ, ֆաստակ 3մլ, դուրսբան 3մլ, կարատե 3մլ, բուլդոկ 6մլ, բորեյ 4մլ, տանրեկ 3մլ, շարպեյ 4մլ ( 10լիտր ջրի հաշվով) պատրաստուկներից որևէ մեկը: Սրսկումն ավելի արդյունավետ է կատարել, երբ ի հայտ են գալիս առաջին նշանները: Կամ տնկանյութը ախտահանել պրեստիժ 1լ/տ, իդիկում 3-4,5լ/տ, սինկլեր 0,2-0,,3լ/տ, տաբու 0,08-0,1լ/տ, տաբու սուպեր 0,4-0,6լ/տ, ՏՄՏԴ 4-5լ/տ չափաբաժնով:
    Կարտոֆիլի ֆիտոֆտորոզ, ալտերնարիոզ, մակրոսպորիոզ -առաջին նախազգուշական սրսկումն կատարվում է բույսերի կոկոնակալման, ծաղկման սկզբին, երբ օդի ջերմաստիճանը 18օC – 20օC է և բարձր է օդի հարաբերական խոնավությունը: Հաջորդ սրսկումները կատարվում են հիվանդության նշանները երևալուց հետո, ներքոհիշյալ պատրաստուկներից որևէ մեկով ռիդոմիլ գոլդ ՄՑ67, ռիդոմիլ ՄՑ72՝ 2,5-2,6կգ/հա, անտրակոլ 17կգ/հա, պղնձի քլորօքսիդ՝ 4կգ/հա, օքսիխոմա՝ 0,3կգ/հա, պոլիկարբացին՝ 0,3կգ/հա, բենորադ՝ 0,5-1 կգ/հա, կումիր՝ 5լ/հա, մետակսիլ՝ 2-2,5կգ/հա, օրդան՝ 2-2,5կգ/հա, ռայոկ՝ 0,3-0,4 լ/հա, տալանտ՝ 2,2-3լ/հա, տիրադա՝ 3-4լ/հա նորմայով:
    Կարտոֆիլի վիրուսային հիվանդությունների փոխանցողներն են՝ լվիճները, լվիկները, բզեզները և այլն: Վեգետացիայի ընթացում անհրաժեշտ է պայքար տանել ծծող վնասատուների դեմ:
    Կարտոֆիլի ոռոգում
    Կարտոֆիլը վեգետացիայի ընթացքում պետք է ջրել 5-7 անգամ: Լավ է ջրել, երբ թփերը ստանում են մուգ կանաչ գույն: Սովորաբար առաջին անգամ ջրում են կոկոնակալման փուլում:
    Կարտոֆիլի բերքահավաք
    Կարտոֆիլի բերքահավաքն կատարում են չոր եղանակին, երբ փրերը սկսել են չորանալ, պալարները հասունացել են և հեշտությամբ անջատվում են ընձյուղներից: Երբ փրերը կանաչ են , բերքահավաքից 4-6 օր առաջ պետք է այն հնձել:
    Սերմնադաշտում կատարվող լրացուցիչ աշխատանքներ
    Կարտոֆիլի սերմադաշտերում վեգետացիայի ընթացքում երեք անգամ կատարվում է սորտային քաղհան՝ ծլման, ծաղկման փուլերում ու փրերի չորանալուց առաջ: Քաղհանների ժամանակ անհրաժեշտ է դաշտից հեռացնել այլ սորտերի խառնուրդները, գաճաճ և թերաճ, հիվանդություններով վարակված բույսերը (կնճռոտ և զոլավոր խայտաբղետություն, տերևների ոլորում, գանգրոտություն, սևոտիկ, օղակաձև փթում և այլն):
    Բերքի տեսակավորումը և պահեստավորումը
    Բերքահավաքից հետո բերքը անհրաժեշտ է տեսակավորել, մաքրել կողմնակի խառնուրդներից, վնասված ու հիվանդ պալարներից և ըստ մեծության բաժանել 3 ֆրակցիաների: Խոշորները՝ պարենային, միջին պալարները՝ (50-80գրամ) տնկանյութ, իսկ մանրները՝ անասնակեր: Առանձնացված տնկանյութը նախքան պահեստավորելը 8-10 օր փռում են ծածկի տակ՝ լուսակոփելու: Ձմռանը կարտոֆիլը պահում են հատուկ պահեստներում՝ +3օC-ից ոչ պակաս ջերմության և լավ օդափոխության պայմաններում:


    CONTACT US

    FREQUENTLY
    ASKED
    QUESTIONS

    USEFUL LINKS

    375000, ԼՂՀ, ք.Ստեփանակերտ, Թումանյան 115 Հեռ. (+374 47) 94-35-88,
    94-09-49, 97-11-43 (ֆաքս) e-mail:info@minagro.nkr.am

    Счетчик посещений Counter.CO.KZ - бесплатный счетчик на любой вкус!