• Main page
  • Frequently asked questions
  • Questions to the Minister
  • Հայ
  • Рус
  • Eng
  • Minister
  • Ministry
    • Former Ministers of Agriculture
    • Charter
    • Struction
  • Agriculture in Artsakh
    • The pace of agricultural development by years
    • Prerequisites and conditions for the agricultural development of NKR
  • Legislation
    • Laws
    • Որոշումներ
      • Նորմատիվ
      • Անհատական
    • Commands of the Minister
    • Draft legal acts
    • CONCEPTION
  • Plant growing and plant protection
    • Field-crop Cultivation
    • Horticulture
    • Vegetable-growing
    • Plant protection
    • Seed-farming
    • Organic Agriculture
  • Animal Husbandry and veterinary services
    • Animal Husbandry
      • Cattle-breeding
      • Sheep breeding
      • Pig-breeding
      • Poultry farming
      • Apiculture
      • Fish-breeding
      • Animal Husbandry indexes
    • Veterinary science
      • Anti-epidemic measures
      • Diseases
  • Programming and agro-processing
  • Agricultural machinery
    • Accounting of agricultural machinery and equipment, provision of documents of the right to drive agricultural machinery
    • The acquisition of agricultural machinery through leasing?
    • The quantity of agricultural machinery and its degree of serviceability in NKR
  • Irrigation
    • Irrigated territories of RA
    • Artesian Wells
    • Methods of irrigation
  • Programs
  • Professional consultation
    • Advice for farmers
    • Crop cultivation technology
    • Agricultural activities against plant diseases and pests
    • Cattle breeding technology
    • Food processing technology
    • Food security issues
  • External links
    • Cooperation with CARD AgroService Company
  • Information center
    • Official News
    • Press about us
    • Archive
    • Photo Gallery
  • Announcements
  • Licensing

Daily weather forecast
Indices of plowing and sowing
Harvesting

    • « Նախորդ ամիսը
    • Հաջորդ ամիսը »
  • Դասընթացներ
  • ԻՆՉՊԵ՞Ս ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻՑ ՍՏԱՆԱԼ ԲԱՐՁՐ ԲԵՐՔ
    29/03/2018

    Աշնանացան ցորենի առատ և բարձրորակ  բերք կարելի է ստանալ միայն  այն դեպքում, երբ ժամանակին և համապատասխան չափաբաժնով իրականցվել է բույսերի ազոտական սնուցումը: Ազոտական սնուցման ամենատարածված եղանակը համարվում է ամոնիակային սելիտրայով արմատային սնուցումը, սակայն ոչ միշտ է հնարավոր լինում ժամանակին իրականացնել նշված միջոցառումը: Հետագայում բաց թողնվածը լրացնելու համար կարելի է կատարել բույսերի տերևային սնուցում` կարբամիդով: Կարբամիդն արժեքավոր ազոտական պարարտանյութ է, որը  պարունակում է 46 % ազոտ /N/:
    Կարբամիդն արժեքավոր է նրանով, որ  բույսերի հետ շփման ժամանակ այրվածքներ չի առաջացնում, բարենպաստ է ազդում հատիկի որակական հատկանիշների վրա, բարձրացնում է հատիկում սոսնձանյութի քանակությունը և, ի տարբերություն մյուս ազոտական պարարտանյութերի, կարբամիդը կարելի է օգտագործել նաև ջրում լուծված վիճակում:
    Արտարմատային սնուցումը կարբամիդի կիրառման կարևոր եղանակներից է: Սնուցումը կատարվում է հատկապես այն դեպքում, երբ անհրաժեշտ է բույսերի ազոտային սննդառության վրա արագ ներգործություն: Կարբամիդի օգտագործման նորմաները պայմանավորված են հողի բերրիությամբ և սպասվելիք բերքով:  Խորհուրդ է տրվում աշնանացան ցորենի տերևային սնուցման համար օգտագործել 20 կգ/հա կարբամիդ (բանվորական հեղուկը վերցնել 300լ): Եթե բույսերը ապահովված են բավարար քանակությամբ ազոտով, ապա կարբամիդով  սնուցումը խորհուրդ է տրվում իրականցնել ծաղկումից հետո, հատիկալիցի (կաթնային հասունացման) փուլում, իսկ եթե բույսերի մոտ առկա է ազոտի պակաս, անհրաժեշտ է սնուցումն իրականցնել մինչև ծաղկումը:Աշնանացան ցորենի այն ցանքերում, որտեղ ժամանակին և համապատասխան չափաքանակով  կատարվել է ազոտական սնուցում,  կարելի է կարբամիդն օգտագործել 10 կգ/հա նորմայով: Կարբամիդի ճիշտ օգտագործման պայմաններում ակնկալվում է բերքի հավելում մինչև 30 %:
    Առհասարակ, կարբամիդը կիրառվում է բոլոր հողերում, բոլոր տեսակի մշակաբույսերի պարարտացման համար` հող մտցնելով արմատային սնուցմամբ, նաև պեստիցիդների հետ խառնելով, որպես տերևային սնուցում, ինչպես նաև՝ որպես կանխարգելիչ միջոց ազոտական քաղցի դեմ:


    CONTACT US

    FREQUENTLY
    ASKED
    QUESTIONS

    USEFUL LINKS

    375000, ԼՂՀ, ք.Ստեփանակերտ, Թումանյան 115 Հեռ. (+374 47) 94-35-88,
    94-09-49, 97-11-43 (ֆաքս) e-mail:info@minagro.nkr.am

    Счетчик посещений Counter.CO.KZ - бесплатный счетчик на любой вкус!