• Main page
  • Frequently asked questions
  • Questions to the Minister
  • Հայ
  • Рус
  • Eng
  • Ministry
    • Minister
    • Struction
    • Charter
    • Former Ministers of Agriculture
  • Agriculture in Artsakh
    • The pace of agricultural development by years
    • Prerequisites and conditions for the agricultural development of NKR
  • Plant growing and plant protection
    • Field-crop Cultivation
    • Horticulture
    • Plant protection
    • Seed-farming
    • Organic Agriculture
  • Animal Husbandry and veterinary services
    • Animal Husbandry
      • Cattle-breeding
      • Sheep breeding
      • Pig-breeding
      • Poultry farming
      • Apiculture
      • Fish-breeding
    • Veterinary science
      • Anti-epidemic measures
      • Diseases
  • Agro-processing
  • Professional consultation
    • Advice for farmers
    • Crop cultivation technology
    • Agricultural activities against plant diseases and pests
  • Legal acts
    • Laws
    • Որոշումներ
    • Commands of the Minister
    • Licensing
    • CONCEPTION
  • Programs
  • Media
    • Official News
    • Տեսանյութեր
    • Press about us
    • Archive

Weather forecast
for farmers

    • « Նախորդ ամիսը
    • Հաջորդ ամիսը »
  • Seed-farming

    Գյուղատնտեսական արտադրության հիմնական խնդիրներից մեկը կուլտուրական բույսերի բերքատվության բարձրացումն է: Բերքատվության բարձրացման միջոցները բազմազան են, որոնց թվում որոշակի դերը պատկանում է սերմացուին: Բարձր բերքի հիմնական ուղին լավագույն սերմացուն է ագրոտեխնիկայի օպտիմալ պայմաններում: Բարձր բերքատու և բերքի բարձր որակով օժտված, պառկելու և սնկային հիվանդությունների հանդեպ դիմացկուն, տեղի պայմաններին հարմարված սորտերի բուծումը հանդիսանում է բերքատվության բարձրացման և գյուղատնտեսական արտադրության զարգացման հիմնական ուղին:
    Սերմնաբուծության հիմնական օբյեկտը սորտն է: Սորտ կոչվում է կենսաբանական տնտեսական միանման հատկանիշներով ու հատկություններով օժտված բույսերի խումբը, որը կարող է մշակվել որոշակի հողակլիմայական պայմաններում և կոչված է ծառայելու կոնկրետ տնտեսական նպատակների:
    Այն սերմացուն, որն իր մաքրությամբ, ծլունակությամբ, մոլախոտերի, վնասատուների և հիվանդությունների հարուցիչներով չի համապատասխանում պետական սերմնային ստանդարտին համարվում է ոչ կոնդիցիոն:
    Հանրապետությունում, այսօրվա դրությամբ, ԱՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմնաբուծության, սելեկցիոն նվաճումների փորձարկման և սերմերի որակի ստուգման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը միակ կառույցն է, որը սերմերի վերարտադրության նպատակով զբաղվում է սերմնաբուծությամբ: Ընկերությունը՝ սկսած 2002 թվականից, իրականացնում է աշնանացան ցորենի, գարու, տրիտիկալեյի, աշորայի, հլածուկի, եգիպտացորենի, հատիկաընդեղեն, յուղատու, տեխնիկական և բանջար-բոստանային մշակաբույսերի պետական փորձարկումներ:
    «Սերմնաբուծության և սելեկցիոն նվաճումների պահպանության կենտրոն» ՓԲԸ կողմից աշնանացան ցորենի առաջնային սերմնաբուծության նպատակով 2019 թվականի բերքի տակ ցանվել էր 189,71 հեկտար  ցորեն, հավաքվել է 348,44 տոննա բերք` ֆիզիկական քաշով, որից ստացվել է 280.97 տոննա աշնանացան ցորենի Կրասնոդարսկայա 99 սորտի I վերարտադության սերմացու, ինչպես նաև 47,34 տոննա անասնակեր: Ընկերության կողմից իրականացվել է 400 նմուշ գյուղատնտեսական սերմերի լաբորատոր փորձաքննություն, այդ թվում. հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսեր` 345 նմուշ, յուղատու և տեխնիկական մշակաբույսեր` 15 նմուշ, կերային խոտեր` 10 նմուշ, բանջար-բոստանային մշակաբույսեր` 30 նմուշ և 36 միավոր գյուղատնտեսական մշակաբույսերի սորտափորձարկում:
    «Սերմնաբուծության և սելեկցիոն նվաճումների պահպանության կենտրոն» ՓԲԸ գործունեության ծրագրերում, պետական պատվերի շրջանակներում, 2020թ. նախատեսվում է իրականացնել 400 նմուշ գյուղատնտեսական սերմերի լաբորատոր փորձաքննություն, 36 միավոր գյուղատնտեսական մշակաբույսերի սորտափորձարկում, սելեկցիոն նվաճումների գրանցամատյանի հրապարակում և սերմերի հավաստագրման գործընթացի կանոնակարգում:



    CONTACT US

    FREQUENTLY
    ASKED
    QUESTIONS

    USEFUL LINKS

    0002, ԱՀ, ք.Ստեփանակերտ, Թումանյան 115 Հեռ. (+374 47) 94-35-88,
    94-09-49, 97-11-43 (ֆաքս) e-mail:info@minagro.nkr.am

    Счетчик посещений Counter.CO.KZ - бесплатный счетчик на любой вкус!