• Main page
  • Frequently asked questions
  • Questions to the Minister
  • Հայ
  • Рус
  • Eng
  • Ministry
    • Minister
    • Struction
    • Charter
    • Former Ministers of Agriculture
  • Agriculture in Artsakh
    • The pace of agricultural development by years
    • Prerequisites and conditions for the agricultural development of NKR
  • Plant growing and plant protection
    • Field-crop Cultivation
    • Horticulture
    • Plant protection
    • Seed-farming
    • Organic Agriculture
  • Animal Husbandry and veterinary services
    • Animal Husbandry
      • Cattle-breeding
      • Sheep breeding
      • Pig-breeding
      • Poultry farming
      • Apiculture
      • Fish-breeding
    • Veterinary science
      • Anti-epidemic measures
      • Diseases
  • Agro-processing
  • Professional consultation
    • Advice for farmers
    • Crop cultivation technology
    • Agricultural activities against plant diseases and pests
  • Legal acts
    • Laws
    • Որոշումներ
    • Commands of the Minister
    • Licensing
    • CONCEPTION
  • Programs
  • Media
    • Official News
    • Տեսանյութեր
    • Press about us
    • Archive

Weather forecast
for farmers

    • « Նախորդ ամիսը
    • Հաջորդ ամիսը »
  • Field-crop Cultivation

    Բուսաբուծությունը համարվում է գյուղատնտեսության առանցքային  ճյուղերից մեկը: Ընդհանուր գյուղատնտեսության համախառն արտադրանքի կեսակարար կշռի կեսը բաժին է ընկնում հենց բուսաբուծության ճյուղին: Դաշտավարությունը համարվում է բուսաբուծության ճյուղի հիմնական ուղղություններից մեկը: Այն ուսումնասիրում է դաշտային մշակաբույսերի բուսաբանական և կենսաբանական առանձնահատկությունները, նրանց տեսակային, տարատեսակային և սորտային կազմը, աշխարհագրական տեղադրման և շրջանցման սկզբունքները, առավել նվազագույն ծախսումներով բարձր ու որակով բերք ստանալու տեսական հիմունքները և պրակտիկ միջոցառումները: Դաշտավարությունը անընդհատ ընդարձակում է դաշտային պայմաններում մշակվող բույսերի կազմը,  մշակության մեջ ներգրավելով նոր տեսակներ և ձևեր: Նրա վերջնական նպատակը յուրաքանչյուր հեկտարից նվազագույն ծախսումներով առավելագույն քանակությամբ բուսական արտադրանքի ստացումն է: Բուսաբուծության հիմնական օրենքը բույսի կյանքի համար անհրաժեշտ բոլոր պայմանների կամ գործոնների (լույս, ջերմություն, օդ, խոնավություն, սննդային տարրեր) համազորությունն ու անփոխարինելիությունն է: Բերքի քանակը որոշվում է մշակվող սորտի առանձնահատկություններով, ինչպես նաև մշակության տեխնոլոգիայի մակարդակով: Բերքի քանակն ու որակը պայմանավորված է նրանով, թե մարդն ինչ չափով է բավարարել բույսի կյանքի պահանջները: Որքան բույսը լավ է ապահովված սննդանյութերով, ջրով և այլ գործոններով, այնքան ինտենսիվ է տեղի  ունենում նրա ֆոտոսինթեզը և այնքան բարձր է լինում նրա բերքատվության մակարդակը: Ագրոտեխնիկական միջոցառումների ողջ համակարգը ժամանակին և բարձր որակով կիրառելու միջոցով հնարավոր է անընդհատ բարձրացնել գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունը, ստանալ որակական բարձ ցուցանիշներով կայուն բերք:
    Գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության  բարձրացումը միաժամանակ նպաստում է վարելաշերտում մեծ քանակությամբ օրգանական զանգվածի կուտակմանը, հետևապես նաև հողի բերրիության բարձրացմանը: Որքան գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունը բարձր է, այնքան ավելի արագ է բարձրանում հողի բերրիությունը, որն իր հերթին նպաստում է հաջորդ մշակաբույսի բերքատվության բարձրացմանը: Ահա այսպիսի փոխադարձ  կապ  գոյություն ունի գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության մակարդակի և հողի բերրիության միջև:
    Գյուղատնտեսական բույսերից բարձր ու կայուն բերք ստանալու հիմնական պայմաններից մեկն էլ հողում գտնվող սննդանյութերն են: Արցախի Հանրապետությունում հողերի ագրոքիմիա­­կան հե­տա­զոտության ծրագրի շրջանակներում տարեկան շուրջ 1700,0 հեկտար տարածքներից վերցված 858 հողանմուշներից կատարվում է 4290 փորձաքննություն: Փորձաքննության արդյունքների հիման վրա կազմվում են մշակաբույսերի պարարտացման երաշխավորագրեր: Ծրագիրը հնարավորություն է տալիս տարիների ընթացքում գյուղատնտեսական նշանակության տարածքները  ենթարկել ագրոքիմիական հետազոտման:
    Արցախի Հանրապետությունում բուսաբուծության ճյուղում իրականացված պետական ծրագրերի շնորհիվ հաջողվել է արձանագրել բավականին լուրջ ցուցանիշներ: Վերջին տարիներին իրականացվում են մի շարք ծրագրեր, որոնք նպատակաուղղված են հանրապետության գյուղատնտեսության հողային ռեսուրսների նպատակային օգտագործմանը, գարնանացան մշակաբույսերի ինքնաբավության մակարդակի բարձրացմանը։
    Նախորդ տարիների համեմատ ցանքատարածությունների ավելացմանը զուգընթաց դրական տեղաշարժ է նկատվում նաև դրանց կառուցվածքի բարելավման ուղղությամբ: Վերջին հանգամանքը չափազանց կարևոր է ցանքաշրջանառության կիրառման առումով, քանի որ, ինչպես հայտնի է, հանրապետության հողատարածքները տարիներ շարունակ զբաղեցվել են աշնանացան մշակաբույսերով, ինչը բացասաբար է անդրադարձել հողերի բերրիության և մշակաբույսերի բերքատվության վրա:
    Կառավարության նպատակասլաց գործունեության արդյունքում վերջին մի քանի տարիներին նկատվում է գարնանացան մշակաբույսերի տարածքների ընդլայնման դինամիկա: Այսպես, 2017 թվականին գարնանացանի տարածքները կազմել են շուրջ 15 հազար հա` գերազանցելով 2005-2007 թվականների միջին տարեկան ցուցանիշը ավելի քան 3.5 անգամ, իսկ 2016 թվականի ցուցանիշը՝ մոտ 2 անգամ կամ ընդհանուր ցանքատարածքներում գարնանացանի տեսակարար կշիռը 2005-2007 թվականներին կազմել է միջինը 7 տոկոս, 2016 թվականին` 15 տոկոս, իսկ 2017 թվականին` 22 տոկոս: 2019 թվականին գարնանացանի տարածքները կազմել են շուրջ 21,9 հազար հա` 2018 թվականի 13,4 հազար հեկտարի դիմաց, գերազանցելով 8,5 հազար հեկտարով կամ 38,8 տոկոսով:
    Բացի այդ, ընդլայնվել է նաև գարնանացան մշակաբույսերի տեսակային կազմը. մշակության մեջ են դրվում գարնանացան այնպիսի կուլտուրաներ, ինչպիսիք են հնդկացորենը, հլածուկը, արևածաղիկը, կտավատը, սոյան, ոլոռը, ոսպը և բազմամյա կերային խոտաբույսերը: Վերջիններս, ցանքաշրջանառության լավագույն բաղադրիչ լինելուց բացի,  հանդիսանում են տեխնիկական ու կերային կարևոր կուլտուրաներ, որոնց մշակությունը նախադրյալներ է ստեղծում ագրովերամշակող արդյունաբերության և անասնաբուծության զարգացման համար: Նշված նոր տեսակի մշակաբույսերի արտադրական նշանակության ցանքատարածքները հասնում են հարյուրավոր և հազարավոր հեկտարների:
    Արցախի Հանրապետության տարածքում 2016-2017 թվականների աշնանացան և գարնանացան մշակաբույսերի ցանքատարածքների, համախառն բերքի և բերքատվության ցուցանիշների մասին տեղեկությունը ներկայացված է ստորև.



    CONTACT US

    FREQUENTLY
    ASKED
    QUESTIONS

    USEFUL LINKS

    0002, ԱՀ, ք.Ստեփանակերտ, Թումանյան 115 Հեռ. (+374 47) 94-35-88,
    94-09-49, 97-11-43 (ֆաքս) e-mail:info@minagro.nkr.am

    Счетчик посещений Counter.CO.KZ - бесплатный счетчик на любой вкус!