• Main page
  • Frequently asked questions
  • Questions to the Minister
  • Հայ
  • Рус
  • Eng
  • Ministry
    • Minister
    • Struction
    • Charter
    • Former Ministers of Agriculture
  • Agriculture in Artsakh
    • The pace of agricultural development by years
    • Prerequisites and conditions for the agricultural development of NKR
  • Plant growing and plant protection
    • Field-crop Cultivation
    • Horticulture
    • Plant protection
    • Seed-farming
    • Organic Agriculture
  • Animal Husbandry and veterinary services
    • Animal Husbandry
      • Cattle-breeding
      • Sheep breeding
      • Pig-breeding
      • Poultry farming
      • Apiculture
      • Fish-breeding
    • Veterinary science
      • Anti-epidemic measures
      • Diseases
  • Agro-processing
  • Professional consultation
    • Advice for farmers
    • Crop cultivation technology
    • Agricultural activities against plant diseases and pests
  • Legal acts
    • Laws
    • Որոշումներ
    • Commands of the Minister
    • Licensing
    • CONCEPTION
  • Programs
  • Media
    • Official News
    • Տեսանյութեր
    • Press about us
    • Archive

Weather forecast
for farmers

    • « Նախորդ ամիսը
    • Հաջորդ ամիսը »
  • Sheep breeding
    07/04/2018

    Արցախի Հանրապետությունում անասնաբուծության ոլորտում առաջատար ճյուղերից մեկը համարվում է ոչխարաբուծությունը, քանի որ մսի արտադրության 10-15 %-ը ստացվում է ոչխարաբուծությունից: Ոչխարաբուծությունը ժողովրդական տնտեսությանը մատակարարում բուրդ, ոչխարենի, գառնենի, ոչխարի միս, ճարպ իսկ մի շարք տեղերում՝ նաև կաթ։ Ոչխարները մեր երկրում ամենատարածված գյուղատնտեսական կենդանիներից են։ Նրանց բուծում են ամենուրեք և անգամ այնտեղ, ուր այլ տեսակի կենդանիներ պահելն անհնար է: Որպես տեքստիլ արդյունաբերության հումք բուրդը չի կորցնում իր նշանակությունը քիմիական մանրաթելերի մշտապես ավելացող արտադրության պայմաններում: Ելնելով տեղի ռելիեֆից, կլիմայից, ավանդույթներից և սովորույթներից, պետք է նշել անպայման այն փաստը, որ ոչխարի միսն ու բուրդը բնակչության կենցաղի անբաժանելի մասն են կազմում: Տեղական ոչխարի միսը շատ կարևոր տեղ է զբաղեցնում բնակչության ճաշացանկում և իր համային հատկանիշներով գրավել է նաև այլ ազգությունների ուշադրությունը:
    Գյուղատնտեսական մյուս կենդանիների համեմատությամբ ոչխարները նկատելիորեն ավելի լավ են օգտագործում արոտային ու կոպիտ կերերը և կարող են բավարարվել այնպիսի արոտավայրերով, որոնք անհարմար են տավարի և ձիերի համար։ Դրան նպաստում են ոչխարների անատոմիական առանձնահատկությունները՝ բարակ, շարժուն շրթունքները և սուր ու կոր կտրիչ ատամները, որոնց շնորհիվ ոչխարներն ազատ ուտում են ցածր բուսած կանաչը և հավաքում են բարակ տերևները, թափված սերմերը և պտուղները։ Մոլախոտերի 600 տարատեսակներից ձին ուտում է 82-ը, կովը՝ միայն 56֊ը, իսկ ոչխարը՝ 570֊ը, հաշվի առնելով կենսաբանական այդ առանձնահատկությունը այն խորհուրդ է տրվում օգտագործել արոտավայրերի որակական հատկանիշների բարելավման աշխատանքներում Ոչխարի ոտքերն ամուր են, կճղակները և հոդերը պինդ, որի շնորհիվ լավ է դիմանում չոր տափաստաններով և նույնիսկ քարքարոտ տեղերով երկար քայլելուն։ Ճարպապոչավոր և դմակավոր ցեղի ոչխարների օրգանիզմում կուտակվում է մեծ քանակությամբ ճարպ, որի շնորհիվ ամռանը արոտավայրերի այրվելու և ձմռանը վատ եղանակներին նրանք կարողանում են բավարարվել կերի և ջրի նվազագույն քանակով։ Ոչխարները բավական դիմացկուն են նաև ցրտին։
     Կենսաբանական սկզբունքով ոչխարների ցեղերը ըստ պոչի ձևի կամ երկարության դասակարգում են՝ կարճ նիհարապոչավոր, երկար նիհարապոչավոր, կարճ ճարպապոչավոր, երկար ճարպապոչավոր և դմակավոր ոչխարներ:
    Ըստ արտադրական դասակարգման ոչխարների բոլոր ցեղերը բաժանվում են վեց խմբի՝ նրբագեղմ, կիսանրբագեղմ, կոպտաբուրդ, կիսակոպտաբուրդ, մուշտակատու և գառնենիատու ցեղեր, որոնք բուծվում են տարբեր գույնի և տարբեր ձևի խուճուճներով գառնենիներ ստանալու համար:
    Հաշվի առնելով  Արցախի Հանրապետության հողատարածքները՝ հեռագնա արոտավայրերը, ոչխարաբուծությունը՝ շնորհիվ ցածր ռիսկայնության, առկա ռեսուրսների լիարժեք օգտագործման արդյունքում կարող է դառնալ որոշիչ լծակ երկրի գյուղատնտեսական համախառն արտադրանքի ավելացման գործում:
    Ոչխարաբուծության զարգացումը մեր երկրի համար կարևոր և առաջնահերթ պահանջ է: Ոչխարաբուծությամբ զբաղվում են ԱՀ բոլոր շրջաններում: Արոտային անասնապահության զարգացման համար նպաստավոր են բոլոր շրջանները, որոնք հարուստ են ամառային խոտառատ արոտավայրերով: Անասնապահության այս ենթաճյուղի համար այստեղ կան տափաստանային նպաստավոր պայմաններ: Դաշտային մասում ընդարձակ տարածքներ զբաղեցնում են ձմեռային, իսկ լեռնային վայրերում՝ ամառային ալպյան հյութառատ խոտածածկով հարուստ արոտավայրեր: Դրանք հատկապես ընդարձակ են Մարտակերտի, Շահումյանի, Քաշաթաղի, Հադրութի և Ասկերանի շրջաններում: Ըստ վիճակագրական տվյալների՝ ԱՀ-ում մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակը 1960-1986թթ. կազմել է 275-300 հազար գլուխ: Սակայն 1987 թ. այդ ցուցանիշը սկսել է նվազել: Մեծ չափով նվազել է 2000թ.՝ կազմելով 38450, 2001թ.՝ 41000 և 2002թ.՝ 42700 գլուխ: 2013 և 2014թթ. հանրապետությունում հաշվարկվել է համապատասխանաբար 107295 և 100089 գլուխ մանր եղջերավոր կենդանի: Այդ ցուցանիշը 2015 և 2016 թթ. կազմել է՝ համապատասխանաբար 103888 և 86611 գլուխ: Սակայն մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակի կտրուկ նվազում է նկատվել 2017թ.՝ կազմելով ընդամենը 58956 գլուխ: Ստորև ներկայացված է 2008-2017թթ. մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակը՝ ըստ շրջանների (աղյուսակ 1):     

    Աղյուսակ 1

    ԱՀ ՄԵԿ-ի գլխաքանակը 2008-2017 թթ.

    Հ/հ Շրջանի անվանումը 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017
    1 Ստեփանակերտ 250 1080 2180 3200 1600 680 550 560 407 40
    2 Ասկերան 9337 11134 10464 13197 18562 22000 22144 20012 18760 11830
    3 Հադրութ 4381 5167 5683 6381 22929 19463 8691 9967 6746 5824
    4 Մարտակերտ 9764 11027 14422 13365 14478 15140 15291 14130 11669 9582
    5 Մարտունի 8112 8854 9802 9437 11779 13806 13011 14068 12223 8670
    6 Շահումյան 1697 1314 951 1180 2813 1638 1479 1707 1977 1450
    7 Շուշի 659 566 548 681 846 1007 813 659 430 524
    8 Քաշաթաղ 9112 10294 11844 14070 24146 33561 38110 42785 34399 19940
    Ընդամենը 43312 49436 55894 61511 97153 107295 100089 103888 86611 57860

    Կովկասի լեռնային շրջաններում բուծում են մսա-բրդա-կաթնատու ոչխարներ, որոնք մթերատվությամբ համարվում են բազմակողմանի զարգացած: Կովկասյան ոչխարներից հայտնի են մի շարք տնտեսական արժեք ներկայացնող ցեղեր՝ թուշինյան, անդիական, օսեթական, կարաչաևյան, բալբաս, մազեխ, բոզախ, ղարաբաղյան, լեզգինյան և այլն:

     

    Անասնապահական մթերքների արտադրությունը և կենդանիների մթերատվությունը 2010-2017 թթ.

     

    2010թ. 2011թ. 2012թ. 2013թ. 2014թ. 2015թ. 2016թ. 2017թ.
    Բուրդ, տոննա 98,1 175,9 153,6 190,1 289,9 288,7 306,2 262,9
    1 ոչխարի բրդատվությունը, կգ 2,28 3,52 2,7 2,7 2,8 2,8 2,8 3,1

    Մեր կողմից առանձնահատուկ ուշադրության և ուսումնասիրության են ենթարկվել հանրապետությունում բուծվող՝ ղարաբաղյան, բալբաս և ներկրված՝ կարաչաևյան ցեղերի ոչխարները: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեր տարածաշրջանի բնակչությունը առավել հակված է բազմացնելու այնպիսի ցեղեր, որոնք տալիս են համեղ միս և ունենում են բարձր սպանդային ելք: Ներկայացնում ենք ուսումնասիրվող ոչխարների ցեղերի առանձնահատկությունները.                                                                                              

    1. Ղարաբաղյան ցեղ: Ոչխարները միջին մեծության են: Խոյի միջին կենդանի քաշը 60-70 կգ է, իսկ մաքիներինը՝ 47-50 կգ: Այս ոչխարների մարմնակազմը առանձնահատուկ է ճարպային պոչի ձևով, որը կազմում է երկու բարձիկներ, որոնց մաշկի կողմը ուղղված է դեպի դուրս: Ճարպապոչը երբեմն կշռում է 8 կգ և ավելի: Ոչխարները կարճ ականջներով են: Միսը շատ համեղ է և բարձր է գնահատվում: Բրդատվությունը ցածր է: Բուրդը լինում է սպիտակ և կեղտոտ սպիտակ գույնի, մեծ քանակությամբ մեռած և չոր մազեր է պարունակում: Երկու խուզի ընթացքում յուրաքանչյուր ոչխարից ստացվում է 1.8-2.4 կգ բուրդ: Ղարաբաղ ցեղը նախկինում լավացվել է մերինոսներով և ստացվել է դրական արդյունք:
    2. Բալբաս ցեղ: Այս ցեղի ոչխարները լեռնային ոչխարներից ամենախոշորն են: Նրանց պոչը կազմում է երկու ճարպային բարձիկներ և ցատկիչ հոդերի գծից իջնում է ցած: Տոհմային խոյերի միջին կենդանի քաշը 80-90 կգ է, իսկ մաքիներինը՝ 55-60 կգ: Բալբաս ոչխարները գնահատվում են ըստ իրենց բրդի մթերատվության: Խոյերի տարեկան բրդատվությունը 3-4 կգ է, իսկ մաքիներինը՝ 2-2.5 կգ: Բալբաս ցեղի ոչխարները աչքի են ընկնում բարձր կաթնատվությամբ:
    3. Կարաչաևյան ցեղ: Ոչխարների ամենահին կոպտաբուրդ ցեղն է, որը բուծվում է Հյուսիս-Օսեթական, Կաբարդինյան, Կարաչաևյան և Հյուսիսային Կովկասի այլ շրջաններում: Կենդանիները միջին մեծության են, խոյերի կենդանի քաշը կազմում է 60-70 կգ, մաքիներինը՝ 40-50կգ: Ունեն ուժեղ մարմնակազմ, լավ զարգացած վերջավորություններ, որոնք հարմարեցված են լեռնային գոտիներում արածելու համար: Այս ոչխարների մարմնակազմը առանձնահատուկ է՝ պոչի Z-անման ձևով, որի երկարությունը 44 սմ է, կարող է պարունակել մոտ 5-6կգ ճարպ: Այս ցեղի աչխարները ունեն եղջյուրներ, խոյերի մոտ եղջյուրները զսպանակաձև են: Գունավորումը մեծամասամբ սև է՝ 80 %: Խոյերի տարեկան բրդատվությունը 2,5-3 կգ է, իսկ մաքիներինը՝ 2-2,5 կգ: Համարվում է վաղահաս ցեղ, քանի որ 3 ամսական գառները ունենում են չափահաս կենդանիների մարմնի քաշի 40 %-ը: Սպանդային ելքը կազմում է 47-56 %: Կարաչաևյան ցեղը տեղացիների համար կատարյալ ցեղ է, քանի որ բարձր է գնահատվում թե միսը, և թե կաթն ու բուրդը: Երիտասարդ ոչխարների միսը շատ համեղ է, քանի որ բուծման ընթացքում կարևոր տեղ է հատկացվել մսային հատկանիշներին, որը հիմնականում պայմանավորված է Հյուսիսային Կովկասի առողջարանային գոտիներում համեղ ոչխարի մսի բարձր պահանջարկով: Այսպիսով, այս ցեղերի մեջ էական տարբերություն չկա. բոլորը համարվում են մսա-բրդա-կաթնատու ոչխարներ,  տարբերությունը նկատվում է հիմնականում մարմնակազմի մեջ:

     

    Հանրապետությունում բուծվող ոչխարների ցեղերի բնութագրերը

     

    Ցուցանիշներ Կարաչաևյան Բալբաս Ղարաբաղյան
    Քաշը՝   խոյ 60-70 կգ 80-90 կգ 60-70 կգ
                մաքի 40-50 կգ 55-60 կգ 47-50 կգ
                նորածին գառ 2,9-4,5 կգ 2.9-3.5 կգ 3-4 կգ
    Բուրդը՝ խոյ 2,5-3 կգ 3-4 կգ 2,3-3 կգ
                մաքի 2-2,5 կգ 2-2,5 կգ 1.5-2,4 կգ
    Կաթը 30-50 կգ 100-200 կգ 35-40 կգ
    Յուղայնությունը 9,6% 7,5% 7.4%
    Պտղաբերությունը 105-110 գառ 100-105 100-110 գառ
    Սպանդային ելքը 47-56% 50-56% 56%
    Բուրդը կոպիտ կոպիտ կոպիտ

     


    CONTACT US

    FREQUENTLY
    ASKED
    QUESTIONS

    USEFUL LINKS

    0002, ԱՀ, ք.Ստեփանակերտ, Թումանյան 115 Հեռ. (+374 47) 94-35-88,
    94-09-49, 97-11-43 (ֆաքս) e-mail:info@minagro.nkr.am

    Счетчик посещений Counter.CO.KZ - бесплатный счетчик на любой вкус!