Ձկնաբուծություն
07/04/2018
Ձկները մարդու սննդակարգում կարևոր նշանակություն ունեն՝ հանդիսանալով սպիտակուցային սննդի և որոշ այլ օգտակար տարրերի կարևորագույն աղբյուր: Աշխարում ձկնային արտադրանքի մոտ 79%-ը օգտագործված է եղել մարդու սննդի համար, իսկ մնացած մասը օգտագործվում է ոչ մթերային նպատակներով՝ ձկան ալյուրի, ձկան յուղի, սոսինձի արտադրության դեղագործական նպատակներով և այլն: Հեռանկարում սպասվում է, որ արհեստական ձկնաբուծությունն իր ծավալով կգերազանցի բնության մեջ կատարվող որսին:
Հաշվի առնելով մեր հանրապետության աշխարագրական դիրքը և ծովերի ու օվկիանոսների հետ անմիջական կապի բացակայությունը, ներկրված է ձկնամթերքի թանկությունը, անհրաժեշտություն է առաջացել ձկնաբուծության զարգացմանն ուղղված քայլեր ձեռնարկել: Հանրապետության տարածքում ձկան պաշարները հիմնականում համարվում են գետերը, գետակները բնական և արհեստական լճակները:
Սիրողական ձկնորսության հիմնական օբյեկտներն են կարմրախայտը, քուռի բեղլուն, կողակները, ծածանը, ճանարը, թեփուղը, հայկական կամրականը, հաշամը, կլիմայավարժեցված ձկներից՝ արծաթափայլ կարասը:
Հիմնականում սիրող ձկնորսները ձուկ են վորսում կարթերով, երբեմն՝ թոռով կամ արգելված որսամիջոցներով՝ հոսանքով, պայթուցիկ նյութերով, թունավոր նյութերով, գետի հունը փոխելով, և այլն: Վերջին, արգելված որսամիջոցներից օգտվելը հանրապետությունում արգելված է և օրենսդրորեն պատժելի:
Բացի անմիջական ազդեցությունից, մարդ ձկնաշխարի վրա ազդում է նաև անուղղակի ճանապարհով: Ձկների վրա էական բացասական ազդեցություն է թողնում նաև ջրակալների աղտոտում զանազան քիմիական և այլ նյութերով: Քանի որ մարդու սննդակարգում ձուկն ունի մեծ նշանակություն, ապա մարդը հետաքրքրված է ձկնային տնտեսությունն այնպես վարել, որպեսզի այն տա առավելագույն հնարավոր արտադրաք, այսինքն մարդը հետաքրքրված է արդյունավետ ձկնային տնտեսության կազմակերպման մեջ: Արդյունավետ ձկնային տնտեսություն ասելով հասկացվում է տնտեսության այնպիսի վարում, որի արդյունքում ապահովվում է բարձրագույն որակի և առավելագույն քանակի ձկնային ապրանք՝ ծախսերի և միջոցների նվազագույն վատնման պայմաններում:
Արդյունագործական ձկների հաջող վերարտադրման համար մեծ նշանակություն ունի բազմացման վայրերի (ձվադրավայրերի) պահպանությունը, մանրաձկների և ոչ սեռահասուն առանձնյակների որսի արգելումը: Արդյունագործական նպատակով մեր հանրապետությունում աճեցվող հիմնական ձկնատեսակներն են՝ թառափը (ասետրինա), սազանը, կարպը, ծիածանափայլ իշխանը:
Ընդհանուր առմամբ, արդյունավետ ձկնային տնտեսության վարման համար անհրաժեշտ են հետևյալ միջոցառումների իրականացումը.
Այնպիսի չափերի ու տարիքի ձկների որսի իրականացում, որի ընթացքում ապահովվում է առավել բարձր որակի ձկնային արտադրանք և կերի առավել արդյունավետ օգտագործում,
Վտառի անհրաժեշտ քանակով ու բարձր որակով համալրման ապահովում, ինչը իրականացվում է ձվադրման վայրերում (ծնողների) անհրաժեշտ քանակի բարձր որակ ունեցող արտադրողների ձվադրման և մանրաձկների բնականոն զարգացման ապահովմամբ,
Ձկան որսի իրականացումն այն վայրում և տարվա այն եղանակին, երբ նա հասել է բարձր որակի և որտեղ գտնվում են առավել բտված և ճարպոտ առանձնյակները,
Ձկների որսն այն ժամանակ, երբ նա հիմնականում ավարտել է բտման շրջանը և օգտագոծել իր կերային բազան: Բացի վերոգրյալից, կարևոր նշանակություն ունի նաև վտառի վերարտադրման և կենսազանգվածի աճի կառավարումը:
Ստորև ներկայացված է համախառն արտադրանքը 2016-2017 թթ. դրությամբ:
Ձուկ |
Արտադրության ծավալը, ցենտներ 2016 թ. |
Արտադրության ծավալը, ցենտներ 2017 թ. |
|
61.6 |
49.6 |