Ծատրյան Արմո Մարդիի
Ծատրյան
Արմո
Մարդիի
Պաշտոնավարել է
05.03.1992 — 26.10.1994թթ.
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1947 թ., 25 մարտի, նախկին ԼՂԻՄ Ասկերանի շրջանի Խնապատ գյուղ:
Կրթություն
1965թ. ավարտել է Խնապատի միջնակարգ դպրոցը:
1970թ. ավարտել է Երևանի Անասնաբուծական, անասնաբուժական ինստիտուտի կաթի և կաթնամթերքների տեխնոլոգիայի ֆակուլտետը:
Աշխատանքային գործունեություն
1970թ. ավարտել է Երևանի Անասնաբուծական, անասնաբուժական ինստիտուտի կաթի և կաթնամթերքների տեխնոլոգիայի ֆակուլտետը:
1970-1971թթ. ԼՂ մարզային կաթի կոմբինատի ինժեներ-մեխանիկ
1971-1972թթ. ծառայել է ԽՍՀՄ բանակի շարքերում:
1972-1976թթ. կաթի կոմբինատի ինժեներ-տեխնոլոգ
1976-1980թթ. կաթի կոմբինատի գլխավոր ինժեներ
1980-1991թթ. կաթի կոմբինատի տնօրեն: Ընտրվել է մարզխորհրդի պատգամավոր, ԽՄԿԿ Ստեփանակերտի քաղաքային կոմիտեի պլենումի, բյուրոյի անդամ:
1988թ. ընտրվել է «Կռունկ» կոմիտեի անդամ, ապա՝ տնօրենների խորհրդի նախագահի տեղակալ:
1989-1991թթ. ընտրվել է տնօրենների խորհրդի նախագահ:
1991թ. հոկտեմբեր ԼՂ մարզային ագրոարդյունաբերական համալիրի կոմիտեի նախագահ, մարզային խորհրդի գործկոմի նախագահի առաջին տեղակալ
1992-1994թթ. ԼՂՀ նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, ԼՂՀ գյուղատնտեսության և պարենամթերքների նախարար
1994-1997թթ. Պաշտպանության պետական կոմիտեի Ասկերանի շրջանի լիազոր ներկայացուցչի տեղակալ
1997-2001թթ. ԼՂՀ Գյուղատնտեսության նախարար
2001-2005թթ. Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար
2005թ. ԼՂՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարար
2007-2009թթ. ԼՂՀ փոխվարչապետ, ԼՂՀ գյուղատնտեսության նախարար
2009-2011թթ. ԼՂՀ գյուղատնտեսության նախարար
2011թ. ԼՂՀ կառավարության աշխատակազմի, ԼՂՀ վարչապետի վերահսկողության ծառայության պետ
2012-2013թթ. «Արցախկաթ» ՓԲԸ տնօրեն
2013թ. ԼՂՀ կառավարության աշխատակազմի, ԼՂՀ վարչապետի վերահսկողության ծառայության պետ
2015թ. մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր` մեծամասնական ընտրակարգով, թիվ 11 ընտրատարածքից:
2015թ. մայիսի 21 ընտրվել է ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նահագահի տեղակալ:
Այլ տվյալներ
Պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց»(ԼՂՀ նախագահի թիվ 53-Ա հրամանագիր, 30.08.2011թ.) և «Գրիգոր Լուսավորիչ» (ԼՂՀ նախագահի թիվ 200-Ա հրամանագիր, 30.08.2016թ.) շքանշաններով, «Մխիթար Գոշ» (ԼՂՀ նախագահի թիվ 255 հրամանագիր, 01.09.2001թ.), «Անանիա Շիրակացի» և«Մայրական երախտագիտություն» մեդալներով:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է: Ունի երկու զավակ: