|
Տեղեկատվության, հասարակայնության հետ կապերի բաժին
Բաժնի գործառույթներն են.
- հանրությանն իրազեկում է գյուղատնտեսության բնագավառում մշակվող ու իրականացվող քաղաքականության մասին,
- կազմակերպում և անցկացնում է նախարարության գործունեության ոլորտին առնչվող հասարարակական հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ նախարարի և այլ պաշտոնատար անձանց մամուլի ասուլիսները, հարցազրույցները,
- պատրաստում է նախարարության գործունեության ոլորտին առնչվող հաuարակական հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ հայտարարությունները, մամուլի հաղորդագրությունները, օրվա մամուլի տեսությունը, տարածում մամուլի հաղորդագրությունները,
- ծանուցում է նախարարին և այլ պաշտոնատար անձանց` զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած կարևոր նյութերի մաuին, անհրաժեշտության դեպքում՝ օպերատիվ կերպով արձագանքում դրանց,
- կազմակերպում է զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպումներ, այդ թվում` նախարարի և այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ,
- նախարարության գործունեության պատշաճ լուսաբանման կազմակերպման նպատակով նախարարության մյուս ստորաբաժանումներից անհրաժեշտ տեղեկությունների և նյութերի, այդ թվում` մշակվող իրավական ակտերի նախագծերի պատճեններ է uտանում, անհրաժեշտության դեպքում՝ կազմակերպում դրանց լուսաբանումն ու հանրային քննարկումը,
- ապահովում է աշխատակազմի սերվերների և լոկալ ցանցի անխափան շահագործումը,
- ապահովում է նախարարության կայքէջի տեխնիկական uպաuարկումը:
Բաժնի պետ` Գոհար Յուրիի Հայրապետյան
Հեռ.՝ (+374 47) 94 29 74
Էլ.փոստ՝ g.hayrapetyan@minagro.nkr.am
|
|