|
Բուսաբուծության և բույսերի պաշտպանության բաժին
Վարչության գործառույթներն են.
- մշակում է բուսաբուծության, սերմնաբուծության և բույսերի պաշտպանության ոլորտներում պետական քաղաքականությունը, մասնակցում նախարարության ռազմավարական և կազմակերպական նշանակության խնդիրների բացահայտման, վերլուծման և գնահատման աշխատանքներին,
- բացահայտում, վերլուծում և գնահատում է բաժնի առջև դրված գործառույթներից բխող մասնագիտական նշանակության խնդիրները,
- մշակում է բուսաբուծության ճյուղերի զարգացման հայեցակարգերն ու ծրագրերը,
- գնահատում և կանխորոշում է Արցախի Հանրապետությունում բույսերի պաշտպանության իրավիճակը, կազմակերպում բույսերի համար վնասակար օրգանիզմների կանխարգելման, պայքարի և վերացմանն ուղղված միջոցառումները,
- մշակում է գյուղատնտեսական մշակաբույսերի արտադրության և վերարտադրության արդյունավետ մեխանիզմներն ու ապահովում դրանց կիրառումը,
- համակարգում է գյուղատնտեսական հողատեսքերի ագրոքիմիական դիտարկման, գնահատման և բերրիության բարձրացման միջոցառումների ծրագրերը,
- ուսումնասիրում և վերլուծում է օտարերկրյա պետություններում բուսաբուծության ոլորտում իրականացվող գործընթացները և ներկայացնում համապատասխան առաջարկություններ,
- նախապատրաստում է բաժնի առջև դրված խնդիրներից և գործառույթներից բխող իրավական ակտերը, նախագծերը, առաջարկությունները, եզրակացությունները, ինչպես նաև մշակում դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումները և ուղեցույցները:
Բաժնի պետ`Արամ Աշոտի Բադալյան
Հեռ.՝ (+374 47) 94-35-01
Էլ.փոստ՝ @minagro.nkr.am
|
|