|
Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչություն
Վարչության գործառույթներն են. 1. մշակում և իրականացնում է նախարարության ֆինանսաբյուջետային քաղաքականությունը, 2. կազմակերպում է միջնաժամկետ ծախսային ծրագրերի գործընթացը, քննարկումներ կազմակերպում, ցուցաբերում մեթոդական օժանդակություն, պատրաստում ամփոփ հայտեր և ներկայացնում համապատասխան մարմիններին, կազմում միջնաժամկետ ծախսային ծրագրերի և բյուջետային ֆինանսավորման հայտերը և կազմակերպում դրանց իրականացման ֆինանսական ապահովումը, 3. կազմակերպում է համապատասխան տարվա բյուջետային ֆինանսավորման հայտերի գործընթացը, քննարկումներ կազմակերպում, պատրաստում ամփոփ հայտեր և ներկայացնում համապատասխան մարմիններին, 4. մասնակցում է նախարարության ռազմավարական և կազմակերպական նշանակության խնդիրների բացահայտման, վերլուծման և գնահատման աշխատանքներին, 5. համակարգում է «Գնումների մասին» Արցախի Հանրապետության օրենքով նախատեսված գործառույթները, 6. կազմում է նախարարության աշխատակազմի հաստիքացուցակը, իրականացնում աշխատակազմի պահպանման ծախսերի գծով նախատեսված բյուջետային գործընթացն ու անհրաժեշտության դեպքում առաջարկություններ ներկայացնում միջոցների վերաբաշխման վերաբերյալ, 7. հսկողություն է իրականացնում ծրագրային ֆինանսավորման պայմանագրերով ֆինանսական պարտավորությունների կատարման նկատմամբ, 8. մշակում և քննարկում է ֆինանսական ոլորտին վերաբերող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը ու ներկայացնում առաջարկություններ, 9. կազմում է Արցախի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված ծրագրերի գծով ներքին հոդվածային և միջծրագրային վերաբաշխման փաստաթղթերի փաթեթը, համակարգում օրենսդրությամբ սահմանված կարգով ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնումների գործընթացի կազմակերպումը 10. Ապահովում է նախարարության ֆինանսական հոսքերի կառավարումը և ներքին հսկողության իրականացումը 11. Ձեռնարկում է օրենսդրությամբ սահմանված միջոցներ նախարարության ֆինանսական պարտավորությունների և հիմնական միջոցների կառավարման, բյուջեով նախատեսված միջոցների՝ բյուջետային դասակարգմանը համապատասխան բաշխումն ապահովելու համար 12. Ապահովում է ֆինանսական հաշվետվությունների կազմումը և օրենսդրության սահմանված կարգով ԱՀ ֆինանսների նախարարություն ներկայացնելը:
Վարչության պետ՝ Գայանե Բենիկի Հովհաննիսյան Հեռ.՝ (+374 47) 94-49-12 Էլ.փոստ՝ g.hovhannisyan@minagro.nkr.am |