Վարունգի մշակության տեխնոլոգիան
Բանջարանոցային մշակաբույսերի մեջ վարունգը մեծ տեղ է գրավում: Այն օգտագործվում է թարմ, թույլ աղաջրում թթվեցրած, թթու դրած եւ մարինադացված վիճակում: Ունենալով յուրահատուկ բույր, հաճելի համ, նպաստում է սննդի լավ մարսմանը, իսկ նրա մեջ պարունակվող ֆերմենտները եւ հանքային աղերը, որոնցից հատուկ նշանակություն է տրվում ցինկին եւ լոդին, ապահովում են ենթաստամոքսային գեղձի նորմալ աշխատանքը: Թարմ վարունգից պատրաստած աղցանը(սալաթը) նպաստում է մարդու օրգանիզմից ավելորդ ջրի, սպիտակուցային սննդի մարսումից գոյացած վնասարար նյութերի հեռացմանը, թեթեւացնում է սրտի եւ երիկամների աշխատանքը: Ցածր կալորիականության համար վարունգը երաշխավորվում է տարիքավոր մարդկանց, երեխաներին ու խախտված նյութափոխանակություն ունեցող հիվանդներին:
Վարունգը միամյա բույս է, հզոր, հողի վերեւի բերրի շերտում տեղավորվող արմատային համակարգով: Ցողունը ճյուղավորվող, լիանանման է, հենարանի առկայության դեպքում ընդունակ աճելու ուղղահայաց, կառչելով նրանց — խիզրերով (բեղիկներով), ինչը օգտագործում են ջերմոցային բանջարաբուծությունում եւ սենյակային բուծման ժամանակ: Գլխավոր ցողունը հասնում է 0,5 մինչեւ 3մ եւ ավելի երկարության: Գլխավոր ցողունի տերեւածոցից երեւան են գալիս կողային առաջին կարգի ցողուններ եւ խիզրեր (բեղիկներ), առաջին կարգի ցողունների տերեւածոցերից` երկրորդ կարգի ցողուններ եւ այլն: Վարունգի տերեւածոցերում տեղավորվում են մեկ կամ մի քանի արական եւ իգական ծաղիկներ:
Վարունգը խաչաձեւ փոշոտվող մշակաբույս է: Մեղվափոշոտվող տեսակների պտուղների զարգացման համար անհրաժեշտ է փոշոտում: Պարտենակարպիկ տեսակներն ու հիբրիդները ձեւավորվում են պտուղներ նաեւ առանց փոշոտման:
Վարունգը` ջերմասեր, լուսասեր բույս է, պահանջկոտ հողի եւ օդի խոնավության հանդեպ: Օպտիմալ է համարվում հողի խոնավությունը` 75-85%-ը, օդինը` 85-95%-ը: Պտուղը կեղծ հատապտուղ է, որպես սնունդ օգտագործվում է չհասունացած, խակ փուլում: Տեխնիկական հասունությունը վրա է հասնում փոշոտումից 5-7 օր հետո:
Սերմերը տափակ, երկարավուն են, սպիտակ կամ բաց դեղնավուն գույնի: Նրանց ծլունակությունը պահպանվում է 6-8 տարի, բայց լավ բերք են տալիս 2-3 տարեկան սերմերից աճեցրած բույսերը, որոնք ձեւավորվում են առավել իգական ծաղիկներ եւ հետեւապես պտղագոյացումներ:
Կարելի է օգտագործել նաեւ թարմ սերմեր, եթե նրանք լրիվ հասունացած են եւ պահպանվել են չոր, զով սենյակում:Վարունգի համար պետք է հատկացնել սառը քամիներից պաշտպանված արեւային հողաբժնյակները, որոնք ունեն ստրուկտուրային, լավ տաքացվող հող: Շատ օգտակար է, եթե այդպիսի հողակտորի մոտակայքում լինի բնական ջրափոս, դա բարձրացնում է օդի խոնավությունը եւ իջեցնում է ցրտերի դեպքում բույսերը ոչնչանալու վտանգը: Այդպիսի հողաբժնյակներում վարունգն աճեցնում են հարթ մակերեսի վրա: Եթե հողը սառն է կամ գտնվում է ստորգետնյա ջրերի մոտ, ապա վարունգն աճեցնում են մարգերում կամ թմբերում: Վարունգը պահանջում է բարձր բերրիություն ունեցող հող: Ամենից ավելի լավ են աճում թարմ գոմաղբի օգտագործման դեպքում, որը հողի մեջ են մտցնում աշնանը` հողը 20-25սմ խորությամբ փորելու դեպքում (մեկական դույլ 1 քառ. մ-ի հաշվով) կամ գարնանը խրամատներ պատրաստելու դեպքում: Բացի սննդանյութերից, հեշտ յուրացվող նյութերի ձեւով բույսերը գոմաղբից ստանում են ածխաթթու գազ, որը դրական է ազդում բերքատվության վրա: Այն բանջարաբույծները, ովքեր գոմաղբ չունեն, այն կարող են փոխարինել այդ նույն քանակությամբ կոմպոստահողով (հողի գարնանային փորման ժամանակ) կամ ճմահողի ու հումուսահողի խառնուրդով (հավասարաչափ) կամ լավ քայքայված մանր տորֆով: Բոլոր դեպքերում օգտակար է ավելացնել երկու բաժակ մոխիր կամ 90գ բանջարանոցային պարարտացնող խառնուրդ 1 քառ. մետրի հաշվով: Բերրի հողը պարարտանյութի հետ միասին կարելի է մտցնել ակոսների մեջ նաեւ ցանքից առաջ:
Վարունգի սերմերը աճում են 120C-ից ոչ ցածր ջերմաստիճանում, այդ պատճառով դրանք պետք է ցանել միայն տաքացած հողի մեջ: Սառը հողում (100C-ից ցածր) սերմերը չեն ծլում եւ սովորաբար նեխում են: Վարունգի բույսերի աճման ու զարգացման համար օդի լավագույն ջերմությունը 25-300Cէ, հողինը` 20-250C: Եթե ջերմությունն իջնում է մինչեւ100C, ապա վարունգի բույսերի աճը կանգ է առնում, դրանք հիվանդանում են եւ հաճախ ոչնչանում: Բացառություն են կազմում այն բույսերը, որոնք ստացվում են կոփված սերմերից: Սերմերի կոփումը բարձրացնում է ջերմասեր մշակաբույսերի կայունությունը անբարենպաստ պայմանների նկատմամբ: Այս եղանակը հաջողությամբ կիրառում են վարունգի պտղագոյացման ձեւավորումն արագացնելու համար: Սերմերը ուռչումից հետո (մեկ կշռային մաս սերմերին ավելացնել 0,8 մաս մաքուր ջուր, պահել 12 ժամ) 2-3 օր պահում են ցածր ջերմաստիճանում (-1-30C) եւ ցանում են, կամ փոփոխում են ջերմաստիճանը` 20-30 ժամ 18-250 Cմինչեւ -1-30Cեւ կրկին պահում 2-3 օր, այնուհետեւ ցանում: Մի շարք մանրէական, սնկային եւ վիրուսային հիվանդությունների հարուցիչներին, որոնք փոխանցվում են սերմերի միջոցով, ոչնչացնելու համար նրանց թունախեղդում են: Բացի դրանից որոշ դեպքերում սերմերի թունախեղդումը խթանում է երիտասարդ բույսի աճը: Խանութներից ձեռք բերած բոլոր սերմերը հիմնական վնասատուների ու հիվանդությունների դեմ մշակված են: Այս կամ այլ հիվանդությունների դեմ կայունության մասին պարտադիր կերպով նշվում են փաթեթիկի վրա: Եթե սերմերը ձեռք են բերվել շուկայում կամ այլ ճանապարհով, ապա ցանելուց առաջ անհրաժեշտ է կիրառել համակարգ միջոցառումներ նրանց ծլունակության բարձրացման ու վնասատուներից ու հիվանդություններից պաշտպանման համար: Սերմերը տրամաչափում են ըստ չափի ու զանգվածի, թունախեղդում են, թրջում են ջրում կամ այլ հեղուկներում, ենթարկում են յարովիզացիայի, կոփում են, կիրառում են այլ միջոցներ, ուղղված բույսերի ծլունակության, ծլման էներգիայի եւ սկզբնային աճի բարձրացմանը: Վարունգի սերմերը տեղավորում են 1լ բանկայի մեջ, լցնում 3-5% հասարակ կերակրի աղի լուծույթ (30-50գ աղ 1 լ ջրին), զգուշորեն խառնում են: Առավել ծանրակշիռ սերմերը նստում են հատակին, իսկ թեթեւակշիռները մնում են մակերեսին եւ նրանք հեռացվում են: Հատակին նստած սերմերը լվանում են ջրով, այնուհետեւ չորացնում: Վիրուսային հիվանդությունների դեմ սերմերը 15-20 օր պահում են 1%-ոց մարգանա-կալիական լուծույթում, այնուհետեւ ջրով լվանում եւ չորացնում: Ցանքից առաջ սերմերը ֆուզարիոզ, թառանումներ, անտրակնոզ, ասկոխիտոզ, բակտերիոզ, սերմաբորբոս հիվանդությունների հարուցիչների ոչնչացման համար ախտահանում են ՏՏԴՏ 80%-ոց թ.փ. (Տիրամ) լուծույթով (0,01լ` 1կգ սերմին), լվանում են մաքուր ջրով եւ չորացնում մինչեւ սռսռուն վիճակը:
Ցանքսի ժամկետները տարբեր գոտիներում զանազանվում են, բայց գոյություն ունի մեկ ընդհանուր կարգ` վարունգը պետք է ցանել տեղական պայմաններից ելած այն ժամանակ, որպեսզի նրանք ծլեն գարնանային ցրտահարումների ավարտումից հետո: Հարթ մակերեսի վրա վարունգի չոր եւ ծլեցրած սերմերը ցանում են շարքերով լավ ջրած ակոսների մեջ, շարքերի միջեւ կարճ պատատացողունավոր տեսակների համար` 60-70սմ, միմին կամ երկարապատատացողունավորների` 90սմ: Եթե ցանքսը կատարվում է մարգերում, սերմերը ցանում են մարգերի երկարությամբ մեջ տեղում: Սերմերի ցանման խորությունը 1,5-2սմ է, ծանր հողերում` երես, թեթեւ հողերում` խոր: Ցանքսի նորման 4գրամ մեկ քառ. մ., ցանվող սերմերի հեռավորությունը` 3-5սմ: Բարենպաստ պայմաններում ծիլերը երեւում են 5-6-րդ օրը, իսկ ծլեցրած սերմերինը` ավելի շուտ: Առաջին իսկական տերեւները երեվալուն պես բույսերը նոսրացնում են (հանում են), հեռացնում են ավելի թույլ բույսերը: Վաղահաս տեսակների համար բույսերի միջեւ հեռավորությունը թողնում են 8-10սմ, ուշահասների համար` 12-15սմ:
Որպեսզի արագացվի իգական ծաղիկների երեւան գալը երաշխավորվում է ուշահաս տեսակների աճման կետը ծերատել 4-րդ կամ 5-րդ տերեւից վերեւ: Նոսրացումից հետո բույսերը սնուցնում են օրգանական եւ հանքային պարարտանյութերի ջրային լուծույթներով: Հանքային պարարտանյութերով սնուցման դեպքում 10լ ջրում լուծում են 15գ միզանյութ, 30գ սուպերֆոսֆատ եւ 20գ կալիումի ֆոսֆատ: Այս քանակի լուծույթը հաշվարկած է 2 քառ. մ.: Որպես օրգանական սնուցում, օգտագործում են կոյաջուրը (1 մաս գոմաղբ, 5-8մաս ջուր), կամ թռչնաղբը (1:10), մեկ քառ.մ.` 5լ հեղուկի հաշվով: Սնուցումից հետո բույսերը ջրում են մաքուր ջրով, որպեսզի տերեւները մաքրվեն պարարտանյութերից, հնարավոր այրվածքներից խուսափելու համար:
Վարունգն անհրաժեշտ է կանոնավոր կերպով ջրել, չթույլատրելով հեղի գերչորացում եւ բույսերի թառամեցում: Արեւոտ տաք եղանակին ոռոգումները կիրառում են հաճախակի եւ բացի դրանից հողի մակերեսին օդի բարձր խոնավություն ստեղծելու համար, վարունգը ջրում են ցնցուղով ցածր բաժնաչափի արեւի տակ տաքացրած 20-250Cջերմության ջրով: Սառը (մոտ100C) ջրով վարունգը ջրել չի կարելի, քանի որ բույսերը վարակվում են մերձարմատային փտախտով: Ոռոգման նորմաները եւ ժամկետները կախված են շատ պայմաններից: Չորային ամռանը ոռոգում են հաճախակի, խոնավ ժամանակ` ընդհակառակը, ուշ-ուշ: Կավային ու ավազակավային հողերում, որոնք լավ են պահպանում խոնավությունը, պետք է ջրել սակավ, քան թեթեւ ավազային եւ կավաավազային հողերում: Երիտասարդ բույսերը քիչ ջուր են օգտագործում, եւ նրանց չափավոր են ջրում (5-10լ 1քառ.մ. հաշվով): Ծաղկման սկզբի փուլում ոռոգումները ժամանակավորապես դադարեցվում են, եւ այն ավելացրած նորմայով վերասկսում են պտղաբերության սկզբում (15-20լ 1քառ.մ.): Վարունգը 1տ բերք ձեւավորելու համար օգտագործում է միագումար 120-200 խոր.մ. ջուր: Ոռոգումներից հետո, եթե բույսերը չեն միակցվել պատատացողուններով միջշարքերը փխրեցնում են, որպեսզի կեղեւ չառաջանա եւ նվազագույնի հասցվի հողի գոլորշիացումը: Վարունգը ավելի լավ է ոռոգել օրվա երկրորդ կեսին, երբ հողն ու ոռոգման ջուրը տաքանան: Եթե անբարենպաստ եղանակային պայմանների (ժամանակավոր ցրտացումների հետեւանքով վարունգի վերգետնյա մասը անբարենպաստ է զարգանում, պետք է կիրառել ոչ արմատային սնուցում (տերեւների միջոցով) հանքային պարարտանյութերի ոչ մեծ խորության լուծույթով` 10լ ջրին 5գ միզանյութ, 12գ սուպերֆոսֆատ եւ 7գ կալիումի քլորիդ: Բույսերը մշակում են ձեռքի սրսկիչով մեկ քառ. մետրի վրա ծախսելով 0,5լ լուծույթ:
Բույսերը սկսում են պտղաբերել ցանքից 38-60 օր հետո: Այդ պահից հարկավոր է սկսել բերքահավաք 1-2 օրը մեկ, իսկ զանգվածային բերքատվության դեպքում` ամեն օր, առանձին դեպքերում օրեկան 2 անգամ` առավոտյան եւ իրիկնադեմին: Հավաքում են ոչ միայն ապրանքային պտուղները, այլ նաեւ բոլոր այլանդակվածներ (կեռ, ծուռ) հիվանդ, վնասված, գերաճած վարունգները, քանի որ նրանք հյուծում են բույսը եւ ուշացնում են նոր պտղակալների ձեւավորումը եւ ընկնում է բերքատվությունը: Պտուղները պետք է հավաքել կանոնավոր կերպով, ավելի լավ է կտրել դանակով, իսկ եթե դրանք պոկում եք, ապա բութ մատով սեղմեք պտղակոթունին, որպեսզի ցողունները չքաշքշվեն: Չի կարելի ցողունները տրորել ոտքերով, նրանց զգուշորեն մի կողմ են քաշում, բացելով անցման համար ճանապարհ:
Առաջին ցրտահարությունից հետո, հավաքում են բոլոր պտուղները, այդ թվում նաեւ մանրերը: Կախված եղանակային պայմաններից վարունգի միջին բերքատվությունը կազմում է 2-3 կգ մեկ քառակուսի մետրից:
Բերքահավաքի ժամանակ ուշադրություն դարձրեք պտուղների գույնի եւ ձեւի վրա: Հողի մեջ ազոտի անբավարարության դեպքում պտուղները լինում են բաց կանաչ գույնի, պտղի վերեւի մասը (որտեղ ծաղիկն է) նեղ է, սրածայր: Կալիումի անբավարարության դեպքում պտուղները պտղակոթի մոտ փոքրացած են, իսկ վերեւի կողմում` գնդաձեւ: Այս նշաններով կարելի է իմանալ հետագա սնուցումների ժամանակ տրվող պարարտանյութերի բաղադրությունը եւ հարաբերությունը: Եթե դուք ունեք միայն օրգանական պարարտանյութեր, ապա սնուցումների ժամանակ ազոտի ավելացման անհրաժեշտության դեպքում բարձրացրեք գոմաղբահեղուկի, թռչնաղբի խտությունը: Կալիումի կամ ֆոսֆորի քանակն ավելացնելու անհրաժեշտության դեպքում ակոսների մեջ (շարքերի երկարությամբ լցրեք մոխիր` 1մ-ի հաշվով մեկական բաժակ):
Վարունգը կարելի է խնամել նաեւ սածիլային եղանակով, որը հնարավորություն է տալիս 10-15 օրով արագացնել պտուղների (կանաչ) հասունացումը (անսածիլ եղանակի համեմատ): Բաց հողում տնկելուց 20-25 օր առաջ ջերմոցներում կամ ջեռուցվող տներում աճեցնում են սածիլները: Տաքացած սերմերը թրջում են մարգանա-կալիումական լուծույթում (ինչպես նշված է վերեւում), լվանում են մաքուր ջրով եւ տեղադրում թաց թղթերի կամ կտորի շերտերում, պահպանում 20-250Cջերմաստիճանում: Թեթեւակի ճեղքված սերմերը ցանում են թաղարներում` 6-7 տրամագծավորներում մեկական, 8-10սմ` երկուական: Թաղարները տեղավորված արկղները պահում են 20-220Cջերմաստիճանում, 4-7 օրից հետո` 14-170C, իսկ հետագայում պահպանում են200Cմակարդակը: Տնկումից առաջ պարտադիր կատարում են սածիլների կոփում: Օրվա տաք ժամերին սածիլները դուրս են բերվում սկզբում 1 ժամով, այնուհետեւ հետզհետե ավելացնելով մինչեւ 6 ժամ: Սածիլները, ինչպես նաեւ սերմերը բաց հողում տնկում են, երբ հողի ջերմաստիճանը150Cպակաս չէ: Սածիլները 2-3 տերեւների հասակում վերատնկում են բանջարանոցում ցրտահարության վտանգը անցնելուց անմիջապես հետո: Տնկում են փոսիկներում մարգերում կամ շարքային եղանակով մեկը մյուսից 20սմ հեռավորության վրա, եթե թաղարներում մեկական բույսեր են, եւ 40սմ` եթե երկուսն են: Միջշարքային տարածքները կարճ պատատացողունավոր տեսակների համար 70-80սմ է, միջին եւ երկարապատատացողունավորների` 90-100սմ:
Սածիլը տնկում են մինչեւ շաքիլատերեւների մակարդակը եւ այնպես, որպեսզի թաղարները վերեւի մասում ծածկված լինեն 2-3սմ հողի շերտով:Թաղարների շուրջ հողը թեթեւակի սեղմում են արմատների հետ ավելի խիտ շփման համար, այնուհետեւ ոռոգում են յուրաքանչյուր փոսին 1-2լ ջրի հաշվով: Բույսերի հետագա խնամքը կայանում է միջշարքերի փխրեցման եւ սնուցումների, քաղահանների, վնասատուներից պաշտպանման, այսինքն նույն միջոցառումների կատարման գործում, ինչը եւ անսածիլ եղանակով աճեցման դեպքում:
Վարունգը ցանկալի է աճեցնել շպալերների վրա: Այդ դեպքում ռացիոնալ է օգտագործվում բանջարանոցային տարածքը, բույսերը ավելի լավ են տաքանում եւ հողմահարվում, տերեւների վրա ջրի կաթիլներ չեն մնում (որոնք հաճախակի հանդիսանում են հիվանդությունների կենտրոն): Շպալերների շարքերը տեղադրում են մեկը մյուսից 1-1,2մ հեռավորության վրա: Օգտագործում են խողովակներ, սյունիկներ, որոնց շարքերում տնկում են նույն հեռավորության վրա: Սյունիկներին 40-50սմ հեռավորության վրա ձգում են լարեր կամ լարան (շպագատ): Բույսերը ցողունների ձեւավորման սկզբին կապում են ներքեւի շարքի լարին, իսկ հետագայում նրանք իրենց խիզրերով (բեղիկներով) ամրապնդվում են հենարաններին:
Վարունգը կարելի է աճեցնել նաեւ տնային պայմաններում: Վարունգը տնային պայմաններում աճեցնում են ամառա-աշնանային եւ ձմեռա-գարնանային ժամանակաշրջաններում: Սենյակում կարելի է աճեցնել հետեւյալ տեսակներն ու հիբրիդները` ՙԲոգնիշոկ՚, ՙՏոպորեն՚, ՙԼեգենդա՚, ՙՄոսկովսկի տեպլիչնըյ՚, ՙՍտելլա՚, ՙՏենդեմ՚, ՙՄանուլ՚, (ՏԽՍԱ-211), ՙՄարաֆոն՚, ՙԳրանատա՚, ՙ Ապրելսկի՚, ՙՍենտյաբրսկի՚, ՙԿուկարաչա՚ (ՏԽՍԱ-761) եւ այլն:
Ամառա-աշնանային ժամանակի համար սերմերը ցանում են օգոստոսին, բերքատվությունը տեւում է մինչեւ դեկտեմբերը, իսկ ձմռա-գարնանային ժամանակի համար` փետրվար-մարտ ամիսներին, կարելի է եւ վաղ, բայց այդ դեպքում կպահանջվի թեթեւակի լուսավորել ցերեկային լույսի լապտերներով: Լապտերները (20 վատտ հզորության) տեղադրում են բույսերից 2-3սմ վերեւ: Սերմերը կարելի է անմիջապես ցանել մշտական տեղը` 3-5լ տարողություններում, իսկ եթե պահանջվում է թեթեւակի լուսավորում, ապա սածիլները լավ է տնկել 5-10սմ տրամագիծ ունեցող թաղարներում: Մինչեւ ծլումը օդի ջերմաստիճանը պետք է լինի 25-300C, ծլելուց հետո`200C, արեւոտ եղանակին`180C, ամպոտ եւ գիշերները` 160C:Վարունգի վերը նշված տեսակների մի մասը պահանջում են արհեստական փոշոտում, որը կատարվում է հետեւյալ ձեւով, լուցկու ծայրին փաթաթում են մի պատառիկ բամբակ, այնուհետեւ նրանով թեթեւակի շփում են արական ծաղկի (առանց փոքրիկ վարունգի) առէջին, որից հետո բամբակով զգուշությամբ շփում են արական ծաղկի (պտղաձեւավորումով) առէջին: Փոշոտումը ցանկալի է կատարել առավոտյան (ժամը 10-11), երբ արական ծաղիկների փոշիները առավել կենսունակ են (մեկ օր առաջ բացված ծաղիկների): Ամիսը 2 անգամ անհրաժեշտ է կատարել սնուցում օրգանական պարարտանյութերով, եթե դրանք չկան, ապա հանքային պարարտանյութերում` տեքստում նկարագրված ձեւով:
Չպետք է թույլատրել վարունգի գերաճ: