• Գլխավոր էջ
  • Հաճախ տրվող հարցեր
  • Հարց նախարարությանը
  • Հայ
  • Рус
  • Eng
  • Նախարարություն
    • Նախարար
    • Կառուցվածք
    • Կանոնադրություն
    • Գյուղատնտեսության նախկին նախարարներ
  • Գյուղատնտեսությունն Արցախում
    • Գյուղատնտեսության զարգացման տեմպերն ըստ տարիների
    • Գյուղատնտեսության զարգացման պայմաններն ու նախադրյալները ԼՂՀ-ում
  • Բուսաբուծություն և բույսերի պաշտպանություն
    • Դաշտավարություն
    • Այգեգործություն
    • Բույսերի պաշտպանություն
    • Սերմնաբուծություն
    • Օրգանական գյուղատնտեսություն
  • Անասնաբուծություն և անասնաբուժություն
    • Անասնաբուծություն
      • Տավարաբուծություն
      • Ոչխարաբուծություն
      • Խոզաբուծություն
      • Թռչնաբուծություն
      • Մեղվաբուծություն
      • Ձկնաբուծություն
    • Անասնաբուժություն
      • Հակահամաճարակային միջոցառումներ
      • Հիվանդություններ
  • Ագրովերամշակում
  • Մասնագիտական խորհրդատվություն և ցուցումներ
    • Խորհուրդ հողօգտագործողներին
    • Մշակաբույսերի մշակության տեխնոլոգիա
    • Բույսերի հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքարի միջոցներ
  • Իրավական ակտեր
    • Օրենքներ
    • Որոշումներ
    • Նախարարի հրամաններ
    • Լիցենզավորում
    • ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
  • Ծրագրեր
  • Մեդիա
    • Պաշտոնական լրահոս
    • Տեսանյութեր
    • Մամուլը մեր մասին
    • Արխիվ

Եղանակի տեսությունը
ֆերմերների համար

    • « Նախորդ ամիսը
    • Հաջորդ ամիսը »
  • ԱՀ ոռոգովի տարածքները
    07/04/2018

    Ոռոգումը (իռիգացիան)՝ անբավարար խոնավությամբ հողերի ջրային պաշարների արհեստական լրացումն է։ Այն կոչված է օգնելու մշակաբույսերի մշակմանը, լանդշաֆտների պահպանմանը և ամայացած կանաչ ծածկույթի վերակենդանացմանը։ Նպաստում է հողում բույսերի աճմանն ու զարգացմանն անհրաժեշտ ջրային, օդային, ջերմային և սննդային ռեժիմների ստեղծմանը։ Ոռոգումը մելիորացիայի տեսակ է, որի նպատակն է բույսի վեգետացիայի ընթացքում հողում ապահովել անհրաժեշտ խոնավություն: Հողի ոռոգման հետ առնչվող հատկությունները հիմնականում  գրունտի ֆիզիկական հատկություններն են: Գրունտը անօրգանական և օրգանական տարբեր խոշորության մասնիկներից կազմված ծակոտկեն գոյացություն է, որտեղ բնակվում են նաև կենդանի միկրոօրգանիզմներ: Գրունտի այն հատվածը, որտեղ գտնվում է բույսի արմատային համակարգի ավելի քան 90%, կոչվում է ակտիվ շերտ: Գրունտը հիմնականում կազմված է կարծր, տարբեր խոշորության միներալներից՝ դասավորված այնպես, որ նրանց միջակայքերում առաջանում են օդով և ջրով լցված ծակոտիներ: Գրունտի ծակոտիների կառուցվածքով պայմանավորված՝ այն ունի խոնավանալու, խոնավություն պահելու, հաղորդելու հատկություններ:
    Ոռոգման տեսակները
    Տարբերում են խոնավացման, պարարտացման, աղազերծման ու ջերմային, իսկ ըստ ջրման հաճախականության՝ նաև կանոնավոր և պարբերական ոռոգման տիպեր։ Խոնավացմանոռոգմամբ (կիրառվում է չորային շրջաններում) հողում ստեղծվում ու պահպանվում են անհրաժեշտ ջրային և օդային ռեժիմներ, պարարտացման ոռոգմամբ՝ ջրի հետ ներմուծվում են պարարտանյութեր: Աղազերծման ոռոգումը կիրառվում է հողերից վնասակար աղեր հեռացնելու, ջերմային ոռոգումը (տաք ջրով)՝ վեգետացիայի շրջանը երկարացնելու համար։
    Ոռոգումը կիրառվում է նաև վնասատուների դեմ պայքարելու նպատակով։ Կանոնավոր ոռոգման դեպքում դաշտերը ջրում են ըստ ռեժիմի, իսկ պարբերական ոռոգման դեպքում՝ 1 անգամ (օրինակ՝ գետերի հորդացման ժամանակ՝ լիմանային ոռոգում)։
    Կարելի է տարանջատել ոռոգման հետևյալ եղանակները.
    Մակերեսային (ակոսներ, մարգեր և քարտեր), անձրևացման, ենթահողային, կաթիլային:
    Եթե ոռոգման ռեժիմը՝ ջրի և պարարտանյութի չափաբաժինները, ճիշտ է ընտրված, ապա ոռոգման եղանակի ընտրությունը կարևոր չէ: Սակայն շատ դեպքերում տեղանքի առանձնահատկություններով, ջրի քանակով, ագրոտեխնիկական պայմաններով և այլ գործոններով պայմանավորված` ոռոգման եղանակի ընտրությունը սահմանափակված է: Արցախի Հանրապետությունն ունի բարդ ռելիեֆ և բնակլիմայական բազմազան պայմաններ:
    ԱՀ գյուղատնտեսության զարգացման համար ջրային ռեսուսների դերը անգնահատելի է՝ ոռոգման համակարգերի երկարությունը կազմում է մոտ 540 կմ (ներառյալ՝ 217 կմ Քաշաթաղի շրջանում): Հողային ջրանցքների երկարությունը 378,0 կմ կամ 70 %, բետոնապատ ջրանցքներ՝ 32,4 կմ-6%, մետաղյա խողովակաշար՝ 130կմ-24% , որոնց տակ առկա ոռոգման ենթակա պոտենցիալ հողատարածքները կազմում են մոտ 13,5 հազ. հա: Հանրապետության տարածքում առկա մեծ ջրամբարների ընդհանուր օգտակար ծավալը կազմում է 620,0 մլն խ/մ, որից Սարսանգի ջրամբարը՝ 600մ3, Մատաղիսի ջրամբարը՝ 5մ3, Խաչենի ջրամբարը՝ 15մ3: Ոռոգման նպատակով այսօր ԱՀ տարածքում օգտագործվում են միայն Խաչենի և մի շարք ներհամայնքային փոքր ջրամբարներ: ԱՀ ոռոգման համակարգերի զարգացման ծրագիրը մշակվում է ԱՀ ջրային օրենսգրքի և գյուղատնտեսության զարգացման ծրագրերի հիման վրա:

    Ոռոգման համակարգերի զարգացման ծրագրի հիմանական նպատակներն են՝

    • գյուղատնտեսական մթերքների հուսալի արտադրության ապահովումը, բերքատվության և գյուղատնտեսության արտադրության եկամտաբերության բարձրացումը
    • հանրապետության ոռոգելի հողատարածքների ջրապահովվածության բարձրացումը
    • ոռոգման համակարգերի շահագործման ծախսերի նվազեցմամբ՝ հողերի մելիորատիվ վիճակի բարելավումը:

    Ոռոգման համակարգերի ռազմավարության գերակա միջոցառումներն են.

    • գործող ջրատնտեսական օբյեկտների վերականգնում և վերակառուցում
    • արտեզյան ջրհորների, պոմպերի և պոմպակայանների վերականգնում
    • ջրաչափական հանգույցների կառուցում
    • պատվարների կայունության ապահովում
    • նոր ջրանցքների կառուցում
    • նոր տեխնոլոգիաների ներդրում ոռոգման համակարգերում:

    ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

    ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ
    ՀԱՐՑԵՐ

    ՕԳՏԱԿԱՐ
    ՀՂՈՒՄՆԵՐ

    0002, ԱՀ, ք.Ստեփանակերտ, Թումանյան 115 Հեռ. (+374 47) 94-35-88,
    94-09-49, 97-11-43 (ֆաքս) e-mail:info@minagro.nkr.am

    Счетчик посещений Counter.CO.KZ - бесплатный счетчик на любой вкус!