
2021 թվականի հուլիսի 17-ից մինչև օգոստոսի 22-ն ընկած ժամանակահատվածում՝ շաբաթ և կիրակի օրերին, ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի զբոսաշրջության վարչության կողմից իրականացվել է «Tourist bus» ծրագիրը:
Ծրագրի շրջանակներում ուղևորափոխադրումներ են կազմակերպվել 2 ուղղություններով՝
«Ստեփանակերտ-Նիկոլ Դումանի տուն-թանգարան-Գանձասարի վանք» և
«Ստեփանակերտ-Ամարասի վանք»:
Ընդամենն իրականացվել է թվով 25 ուղևորափոխադրում:
Հնարավոր 425 մասնակիցներից ծրագրին մասնակցել է 288-ը (68%-ը), որից 172-ը՝ «Ստեփանակերտ-Նիկոլ Դումանի տուն-թանգարան-Գանձասարի վանք», իսկ 116-ը՝ «Ստեփանակերտ-Ամարասի վանք» ուղղություններով:
Հիշեցնենք, որ ծրագիրն ամենամյա է, կազմակերպվում է ամռան ամիսներին և ուղղված է ներքին տուրիզմի զարգացմանը: