• Գլխավոր էջ
  • Հաճախ տրվող հարցեր
  • Հարց նախարարությանը
  • Հայ
  • Рус
  • Eng
  • Նախարարություն
    • Նախարար
    • Կառուցվածք
    • Կանոնադրություն
    • Գյուղատնտեսության նախկին նախարարներ
  • Գյուղատնտեսությունն Արցախում
    • Գյուղատնտեսության զարգացման տեմպերն ըստ տարիների
    • Գյուղատնտեսության զարգացման պայմաններն ու նախադրյալները ԼՂՀ-ում
  • Բուսաբուծություն և բույսերի պաշտպանություն
    • Դաշտավարություն
    • Այգեգործություն
    • Բույսերի պաշտպանություն
    • Սերմնաբուծություն
    • Օրգանական գյուղատնտեսություն
  • Անասնաբուծություն և անասնաբուժություն
    • Անասնաբուծություն
      • Տավարաբուծություն
      • Ոչխարաբուծություն
      • Խոզաբուծություն
      • Թռչնաբուծություն
      • Մեղվաբուծություն
      • Ձկնաբուծություն
    • Անասնաբուժություն
      • Հակահամաճարակային միջոցառումներ
      • Հիվանդություններ
  • Ագրովերամշակում
  • Մասնագիտական խորհրդատվություն և ցուցումներ
    • Խորհուրդ հողօգտագործողներին
    • Մշակաբույսերի մշակության տեխնոլոգիա
    • Բույսերի հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքարի միջոցներ
  • Իրավական ակտեր
    • Օրենքներ
    • Որոշումներ
    • Նախարարի հրամաններ
    • Լիցենզավորում
    • ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
  • Թափուր աշխատատեղեր
  • Մեդիա
    • Պաշտոնական լրահոս
    • Տեսանյութեր
    • Մամուլը մեր մասին
    • Արխիվ

Եղանակի տեսությունը
ֆերմերների համար

    • « Նախորդ ամիսը
    • Հաջորդ ամիսը »
  • 2018 թվականի գարնան դաշտային աշխատանքների ընթացքն Արցախի Հանրապետությունում
    23/04/2018

    2018 թվականի ապրիլի 23-ի դրությամբ հանրապետությունում գարնանացան մշակաբույսերի բերքի տակ նախապատրաստվել է 11367.3 հեկտար տարածք, որից 8260.0 հեկտարի վրա արդեն ցանքս է կատարվել, այդ թվում, 3247.7 հա՝ հացահատիկային (ներառյալ եգիպտացորեն), 376.0 հա՝ հնդկացորեն, 3347.4 հա՝ յուղատու, 167.7 հա՝ ընդեղեն, 735.4 հա՝ բանջարաբոստանային մշակաբույսեր (ներառյալ կարտոֆիլ) և 385.5 հա՝ բազմամյա կերային խոտաբույսեր: Նախորդ տարիների համեմատ ցանքատարածությունների ավելացմանը զուգընթաց դրական տեղաշարժ է նկատվում նաև դրանց կառուցվածքի բարելավման ուղղությամբ, ինչը չափազանց կարևոր է ցանքաշրջանառության կիրառման առումով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրապետության հողատարածքները տարիներ շարունակ զբաղեցվել են աշնանացան մշակաբույսերով, ինչը բացասաբար է անդրադարձել հողերի բերրիության և մշակաբույսերի բերքատվության վրա:
    Բացի այդ, ընդլայնվել է գարնանացան մշակաբույսերի տեսակային կազմը. մշակության մեջ են դրվել գարնանացան այնպիսի կուլտուրաներ, ինչպիսիք են հնդկացորենը, հլածուկը, արևածաղիկը, կտավատը, սոյան, ոլոռը, ոսպը և բազմամյա կերային խոտաբույսերը: Վերջիններս, ցանքաշրջանառության լավագույն բաղադրիչ լինելուց բացի,  հանդիսանում են տեխնիկական ու կերային կարևոր կուլտուրաներ, որոնց մշակությունը նախադրյալներ է ստեղծում ագրովերամշակող արդյունաբերության և անասնաբուծության զարգացման համար: Որպես պետական աջակցություն, այս տարի ևս հողօգտագործողներին պետական աջակցության ծրագրերի շրջանակներում մատչելի պայմաններով պարարտանյութեր և գարնանացան մշակաբույսերի սերմեր են տրամադրվել, ընդ որում վերջիններիս զգալի մասը՝ անհատույց, իսկ եգիպտացորենի, սիսեռի և լոբու սերմերը՝ արժեքի 50 տոկոսի սուբսիդավորմամբ:
    Հանրապետության շրջաններում շարունակվում են ցանքատարածքներին հարակից հրդեհավտանգ տարածքներում և դեպի ցանքատարածքներ տանող ճանապարհների եզրերին, ինչպես նաև առաջավոր գծի ամբողջ երկայնքով առատ տեղումների հետևանքով փարթամորեն աճած մոլախոտային բուսականության դեմ պայքարի կազմակերպման շրջանակում, հրդեհականխարգելիչ գոտիների ստեղծման աշխատանքները: Այսպես, ապրիլի 23-ի դրությամբ արդեն իսկ սրսկվել է 964.4 հեկտար, այդ թվում Ասկերան՝ 168.3 հա, Հադրութ՝ 103.2 հա, Մարտակերտ՝ 197.0 հա, Մարտունի՝ 365.5 հա, Քաշաթաղ՝ 130.4 հա: Աշխատանքները շարունակվում են:


    ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

    ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ
    ՀԱՐՑԵՐ

    ՕԳՏԱԿԱՐ
    ՀՂՈՒՄՆԵՐ

    0002, ԱՀ, ք.Ստեփանակերտ, Թումանյան 115 Հեռ. (+374 47) 94-35-88,
    94-09-49, 97-11-43 (ֆաքս) e-mail:info@minagro.nkr.am

    Счетчик посещений Counter.CO.KZ - бесплатный счетчик на любой вкус!