• Գլխավոր էջ
  • Հաճախ տրվող հարցեր
  • Հարց նախարարությանը
  • Հայ
  • Рус
  • Eng
  • Նախարարություն
    • Նախարար
    • Կառուցվածք
    • Կանոնադրություն
    • Գյուղատնտեսության նախկին նախարարներ
  • Գյուղատնտեսությունն Արցախում
    • Գյուղատնտեսության զարգացման տեմպերն ըստ տարիների
    • Գյուղատնտեսության զարգացման պայմաններն ու նախադրյալները ԼՂՀ-ում
  • Բուսաբուծություն և բույսերի պաշտպանություն
    • Դաշտավարություն
    • Այգեգործություն
    • Բույսերի պաշտպանություն
    • Սերմնաբուծություն
    • Օրգանական գյուղատնտեսություն
  • Անասնաբուծություն և անասնաբուժություն
    • Անասնաբուծություն
      • Տավարաբուծություն
      • Ոչխարաբուծություն
      • Խոզաբուծություն
      • Թռչնաբուծություն
      • Մեղվաբուծություն
      • Ձկնաբուծություն
    • Անասնաբուժություն
      • Հակահամաճարակային միջոցառումներ
      • Հիվանդություններ
  • Ագրովերամշակում
  • Մասնագիտական խորհրդատվություն և ցուցումներ
    • Խորհուրդ հողօգտագործողներին
    • Մշակաբույսերի մշակության տեխնոլոգիա
    • Բույսերի հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքարի միջոցներ
  • Իրավական ակտեր
    • Օրենքներ
    • Որոշումներ
    • Նախարարի հրամաններ
    • Լիցենզավորում
    • ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
  • Թափուր աշխատատեղեր
  • Մեդիա
    • Պաշտոնական լրահոս
    • Տեսանյութեր
    • Մամուլը մեր մասին
    • Արխիվ

Եղանակի տեսությունը
ֆերմերների համար

    • « Նախորդ ամիսը
    • Հաջորդ ամիսը »
  • Օրգանական պարարտանյութ՝ արդյունավետ ու շահավետ
    20/09/2018

     Սեպտեմբերի 20-ին ԱՀ գյուղատնտեսության նախարարությունում կազմակերպվել է սեմինար, որի ընթացքում արցախցի մի խումբ գյուղատնտեսներ և հողօգտագործողներ ծանոթացել են «Էկո Պլանտ» գյուղատնտեսության  զարգացման հասարակական կազմակերպության կողմից առաջարկվող «Ֆուլվիտ» կենսախթանիչ հեղուկ պարարտանյութին, որի հումքը հանդիսանում է գոմաղբը:

     ԱՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Վիլեն Ավետիսյանը, նախ, ողջունել է հանդիպման մասնակիցներին ու ընդգծել Արցախում օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվելու անհրաժեշտության ու կարևորության մասին:

     Այնուհետև ՀԿ տնօրեն Արգամ Անթանյանը մանրամասնորեն ներկայացրել է օրգանական պարարտանյութի առանձնահատկությունները և բացատրել, որ արտարմատային մեթոդով օրգանական բաղադրիչով սնուցումն առավել արդյունավետ ու տնտեսապես շահավետ է:

       «Օրգանական պարարտանյութը լայն տարածում ունի բազմաթիվ երկրներում, իսկ Հայաստանում այն (ֆուլվիտ) արդեն իսկ փորձարկվել է 370 հեկտար տարածքների վրա՝ 24 տեսակի մշակաբույսերի համար»,- նշել է ՀԿ տնօրենը՝ հավելելով, որ տվյալ պարարտանյութի օգտագործումը խթանում է բույսերի ավելի վաղ հասունացմանն ու բերքատվությանը, իսկ ստացված բերքն ունենում է որակական բարձր ցուցանիշներ:

      Հանդիպման ընթացքում մասնակիցներն ուղել են իրենց հետաքրքրող հարցերն ու ստացել սպառիչ պատասխաններ: Իսկ արդեն հանդիպման ավարտին բոլոր ցանկացողներին աշնանացան ցորենի ախտահանմանը զուգահեռ այն փորձնական օգտագործելու համար տրամադրվել են տվյալ օրգանական պարարտանյութից:


    ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

    ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ
    ՀԱՐՑԵՐ

    ՕԳՏԱԿԱՐ
    ՀՂՈՒՄՆԵՐ

    0002, ԱՀ, ք.Ստեփանակերտ, Թումանյան 115 Հեռ. (+374 47) 94-35-88,
    94-09-49, 97-11-43 (ֆաքս) e-mail:info@minagro.nkr.am

    Счетчик посещений Counter.CO.KZ - бесплатный счетчик на любой вкус!