• Գլխավոր էջ
  • Հաճախ տրվող հարցեր
  • Հարց նախարարությանը
  • Հայ
  • Рус
  • Eng
  • Նախարարություն
    • Նախարար
    • Կառուցվածք
    • Կանոնադրություն
    • Գյուղատնտեսության նախկին նախարարներ
  • Գյուղատնտեսությունն Արցախում
    • Գյուղատնտեսության զարգացման տեմպերն ըստ տարիների
    • Գյուղատնտեսության զարգացման պայմաններն ու նախադրյալները ԼՂՀ-ում
  • Բուսաբուծություն և բույսերի պաշտպանություն
    • Դաշտավարություն
    • Այգեգործություն
    • Բույսերի պաշտպանություն
    • Սերմնաբուծություն
    • Օրգանական գյուղատնտեսություն
  • Անասնաբուծություն և անասնաբուժություն
    • Անասնաբուծություն
      • Տավարաբուծություն
      • Ոչխարաբուծություն
      • Խոզաբուծություն
      • Թռչնաբուծություն
      • Մեղվաբուծություն
      • Ձկնաբուծություն
    • Անասնաբուժություն
      • Հակահամաճարակային միջոցառումներ
      • Հիվանդություններ
  • Ագրովերամշակում
  • Մասնագիտական խորհրդատվություն և ցուցումներ
    • Խորհուրդ հողօգտագործողներին
    • Մշակաբույսերի մշակության տեխնոլոգիա
    • Բույսերի հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքարի միջոցներ
  • Իրավական ակտեր
    • Օրենքներ
    • Որոշումներ
    • Նախարարի հրամաններ
    • Լիցենզավորում
    • ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
  • Թափուր աշխատատեղեր
  • Մեդիա
    • Պաշտոնական լրահոս
    • Տեսանյութեր
    • Մամուլը մեր մասին
    • Արխիվ

Եղանակի տեսությունը
ֆերմերների համար

    • « Նախորդ ամիսը
    • Հաջորդ ամիսը »
  • ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՑԱՆԿԱԼԻ ՀԵՌԱՆԿԱՐ
    30/10/2015

    cbea22Ժամանակակից աշխարհի առաջընթացը մարդկությանը ոչ միայն նյութական բարեկեցություն է բերում, այլ նաև նպաստում է շրջակա միջավայրի` հողի, բնական և արհեստական ջրամբարների, գետերի, մթնոլորտի, կենդանի օրգանիզմների  անընդհատ աղտոտմանը, որի պատճառներից են գյուղատնտեսության քիմիականացումը, հատկապես բարձր չափաբաժիններով հանքային պարարտանյութերի չարաշահումը, բույսերի պաշտպանության քիմիական նյութերի կիրառությունն առանց գիտական հիմնավորումների, վերջիններիս օգտագործման տեխնոլոգիաների խախտումը, ծանր տեխնիկայով հողերի սխալ մշակումը և այլն: Եվ ահա՝ մարդկության առջև ծառացավ հողագործության այլընտրանքային մեթոդների մշակման խնդիրը. եվրոպական և ամերիկյան մի շարք գիտնականներ առաջարկեցին անցում կատարել օրգանական գյուղատնտեսությանը:

    Օրգանական գյուղատնտեսությունը գյուղատնտեսության յուրահատուկ ճյուղ է, որն առավելապես ներդաշնակ է ագրոէկոհամակարգերին և իրականացվում է  տեխնիկական կանոնակարգերի և նորմատիվ այլ փաստաթղթերի պահանջներին համապատասխան: Օրգանական գյուղատնտեսությունն այնպիսի մի համակարգ է, որտեղ չեն կիրառվում տոքսիկ նյութեր, կայուն պեստիցիդներ, քիմիական պարարտանյութեր: Հողի նկատմամբ հատուկ վերաբերմունքն օրգանական գյուղատնտեսության հիմքն է: Հողը պարարտացնում են ոչ թէ բույսերին սննդով ապահովելու, այլ հողային մանրէներին կերակրելու համար: Հողի պոտենցիալ բերրիությունը կախված է հողում հումուսի քանակից, որն էլ գոյանում է բույսերի և կենդանիների մնացորդների քայքայման գործընթացում: Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ հողերի`  հանքային պարարտանյութերով պարարտացումը բերում է հողում հումուսի հանքայնացմանը:

    Օրգանական սննդամթերքը դրական ազդեցություն ունի մարդու առողջության վրա: Տարբեր ուսումնասիրություններ ցույց են տվել, որ օրգանական մթերքում սննդարար նյութերի քանակությունը 3 անգամ շատ է, քան ինտենսիվ` պեստիցիդների և հանքային պարարտանյութերի կիրառմամբ աճեցրած բերքի մեջ, քանի որ ավանդական եղանակով աճեցված բերքում առկա է պեստիցիդների մնացորդային քանակություն: Անկախ նրանից, թե ինչ ազդեցություն ունեն այդ քիմիական նյութերը մարդու առողջության վրա, ճշմարտությունն այն է, որ մեր օրգանիզմը դրանց ադապտացված չէ: Հազարամյակներ շարունակ  մարդ արարածը սնվել է թարմ, մաքուր սննդամթերքով, բայց հանկարծ սկսում է սնվել տարբեր վնասակար նյութերով: Հիվանդությունների տարեցտարի աճող քանակն արդեն իսկ վկայում է այդ մասին:

    Ուստի, ելնելով մարդու առողջության պահպանման հիմնախնդրի առաջնահերթությունից, օրգանական գյուղատնտեսության զարգացումն ուղղակի անհրաժեշտ է դառնում: Բացի վերը նշված առավելություններից, օրգանական գյուղատնտեսությունը կարելի է որակել նաև որպես տնտեսության բավականին շահութաբեր ճյուղ: Արտասահմանյան փորձը ցույց է տալիս, որ օրգանական գյուղմթերքների արտադրությամբ զբաղվող ֆերմերները երբևիցե չեն առնչվում դրանք իրացնելու խնդրի հետ, ավելին, այդպիսի եղանակով աճեցված մթերքների գները մի քանի անգամ գերազանցում են ինտենսիվ եղանակով ստացված մթերքի գինը:                                                                        

    Ակնհայտ է, որ մեր երկրում առկա է օրգանական գյուղատնտեսության զարգացման համար մեծ ներուժ: Արցախը գտնվում է ծովի մակերևույթից  միջինը 1100 մ բարձրության վրա և աչքի է 

    скачанные файлыընկնում  ուղղաձիգ գոտիականության խիստ արտահայտվածությամբ  ու կլիմայի բազմազանությամբ: Հենց դրանով  են պայմանավորված համեմատաբար փոքր տարածություն ունեցող Արցախի հարուստ բուսականության բազմազանության հանգամանքն ու ինքնատիպությունը: Թերևս հենց դրանով էլ կարելի է բացատրել լեռնային շրջանների բնակչության  երկարակեցությունը:

    Արցախում կան բազմաթիվ հողօգտագործողներ, որոնց արտադրանքը գրեթե օրգանական է: Այդ արտադրանքն էկոլոգիապես մաքուր է այն պարզ պատճառով, որ, հնարավորություն չունենալով գնել հանքային պարարտանյութեր և պեստիցիդներ, հողօգտագործողը բավականին երկար ժամանակ հողը մշակել է օրգանական եղանակով: Արցախի Հանրապետությունում չկան խոշոր արտադրական տարածքներ` վնասակար արտանետումներով, տարածաշրջանում առկա է անարատ բնություն (մաքուր օդ, ջուր, հող), բացակայում են միջպետական տարանցիկ ճանապարհները, ինչը նույնպես օրգանական մթերքի արտադրության  գլխավոր նախապայմաններից է:

                                                                                         Սյուզաննա Սարգսյան

                                                                        ԼՂՀ ԳՆ բուսաբուծության և բույսերի պաշտպանության բաժին




    ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

    ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ
    ՀԱՐՑԵՐ

    ՕԳՏԱԿԱՐ
    ՀՂՈՒՄՆԵՐ

    0002, ԱՀ, ք.Ստեփանակերտ, Թումանյան 115 Հեռ. (+374 47) 94-35-88,
    94-09-49, 97-11-43 (ֆաքս) e-mail:info@minagro.nkr.am

    Счетчик посещений Counter.CO.KZ - бесплатный счетчик на любой вкус!