• Գլխավոր էջ
  • Հաճախ տրվող հարցեր
  • Հարց նախարարությանը
  • Հայ
  • Рус
  • Eng
  • Նախարարություն
    • Նախարար
    • Կառուցվածք
    • Կանոնադրություն
    • Գյուղատնտեսության նախկին նախարարներ
  • Գյուղատնտեսությունն Արցախում
    • Գյուղատնտեսության զարգացման տեմպերն ըստ տարիների
    • Գյուղատնտեսության զարգացման պայմաններն ու նախադրյալները ԼՂՀ-ում
  • Բուսաբուծություն և բույսերի պաշտպանություն
    • Դաշտավարություն
    • Այգեգործություն
    • Բույսերի պաշտպանություն
    • Սերմնաբուծություն
    • Օրգանական գյուղատնտեսություն
  • Անասնաբուծություն և անասնաբուժություն
    • Անասնաբուծություն
      • Տավարաբուծություն
      • Ոչխարաբուծություն
      • Խոզաբուծություն
      • Թռչնաբուծություն
      • Մեղվաբուծություն
      • Ձկնաբուծություն
    • Անասնաբուժություն
      • Հակահամաճարակային միջոցառումներ
      • Հիվանդություններ
  • Ագրովերամշակում
  • Մասնագիտական խորհրդատվություն և ցուցումներ
    • Խորհուրդ հողօգտագործողներին
    • Մշակաբույսերի մշակության տեխնոլոգիա
    • Բույսերի հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքարի միջոցներ
  • Իրավական ակտեր
    • Օրենքներ
    • Որոշումներ
    • Նախարարի հրամաններ
    • Լիցենզավորում
    • ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
  • Թափուր աշխատատեղեր
  • Մեդիա
    • Պաշտոնական լրահոս
    • Տեսանյութեր
    • Մամուլը մեր մասին
    • Արխիվ

Եղանակի տեսությունը
ֆերմերների համար

    • « Նախորդ ամիսը
    • Հաջորդ ամիսը »
  • Քննարկվեց ոլորտին վերաբերվող հարցերի լայն շրջանակ
    21/11/2019

    Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, ուղեկցությամբ նախարարի տեղակալներ Տիգրան Առստամյանի, Վիլեն Ավետիսյանի, ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արթուր Ներսիսյանի և նախարարի խորհրդական Միքայել Սողոմոնյանի, այցելել է Բերձոր, որտեղ մասնակցել է Քաշաթաղի շրջանի վարչակազմի նիստին: Շնորհավորելով նորընտիր համայնքապետերին ընտրվելու և վերընտրվելու կապակցությամբ՝ Ժիրայր Միրզոյանն ընդգծեց, որ գյուղատնտեսության վարման գործում նրանց դերը խիստ մեծ է, և անհրաժեշտ է առանձնահատուկ ուշադրություն ցուցաբերել գյուղոլորտի լիազորություններին և պարտականություններին:
    Իր ելույթում Ժիրայր Միրզոյանն անդրադարձել է անասնաբուծությանը, հատկապես՝ խոզաբուծության և մեղվաբուծության խնդիրներին, ինչպես նաև՝ այգեգործության և դաշտավարության ոլորտներում անհրաժեշտ, պարտադիր ագրոմիջոցառումներին:
    Շրջանը մեծ ներուժ ունի անասնաբուծության զարգացման առումով: Բայց այս ճանապարհին անհրաժեշտ է կարգավորել մի շարք հարցեր, նշեց նախարարը՝ հավելելով, որ արմատապես պիտի փոխվի վերաբերմունքը գործի նկատմամբ. գյուղատնտեսական կենդանիների խնամքի և պահվածքի հետ կապված խնդիրներն ասվածի վկայությունն են:  Անհրաժեշտ է նաև իրականացնել կենդանիների հաշվառում, առանձնահատուկ ուշադրություն դարձնել անասնագլխաքանակի տեղաշարժին:
     Գյուղատնտեսության համակողմանի զարգացումը կբերի մրցունակ արտադրանքի թողարկմանը: Սա հատկապես ձեռնտու է տնտեսավարողին: ԱՀ ԳԳԱՀ-ն պատրաստ է արտոնյալ կերպով վարկավորել բոլոր նրանց, ովքեր պատրաստակամություն ունեն զբաղվել գյուղմթերքի վերամշակմամբ:
    Գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար և գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ նախարարը Քաշաթաղի շրջանի վարչակազմին պարգևատրեց «Գյուղատնտեսական նվաճումների համար ոսկե մեդալ»-ով՝  իր գոհունակությունը հայտնելով շրջանի ղեկավարության և գյուղատնտեսության պատասխանատուների աշխատանքից:
    Վարչակազմի նիստում առանձին ելույթով հանդես եկավ նաև ԳՆ ՍԱՊԾ պետ Արթուր Ներսիսյանը:
    Օրվա երկրորդ կեսին Ժիրայր Միրզոյանն այցելել է Շուշիի շրջան, որտեղ այս տարի պետական ծրագրով մեկնարկել են գյուղատնտեսական երկու կոոպերատիվների հիմնադրման աշխատանքները: Եղծահողում հիմնադրված «Դաշտահող»  կոոպերատիվն Աստրախանի մարզից ԳԳԱՀ օժանդակությամբ արդեն ձեռք է բերել անասունների առաջին խմբաքանակը:
    Այնուհետև նախարարն ու նրան ուղեկցող գյուղոլորտի պատասխանատուներն այցելել են Շուշիի շրջանի արոտավայրեր, որտեղ իրականացվել է «Անասնաբուծության կանոնակարգում և արոտների կառավարում» ծրագրի իրականացման աշխատանքները:

     

     



    ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

    ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ
    ՀԱՐՑԵՐ

    ՕԳՏԱԿԱՐ
    ՀՂՈՒՄՆԵՐ

    0002, ԱՀ, ք.Ստեփանակերտ, Թումանյան 115 Հեռ. (+374 47) 94-35-88,
    94-09-49, 97-11-43 (ֆաքս) e-mail:info@minagro.nkr.am

    Счетчик посещений Counter.CO.KZ - бесплатный счетчик на любой вкус!