ՔՆՆԱՐԿՎԵՑ ԳԱՐՆԱՆԱՑԱՆԻ ԸՆԹԱՑՔԸ
07/05/2016
Այսօր ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանն աշխատանքային այցով եղավ Մարտունի շրջկենտրոնում, որտեղ հանդիպում ունեցավ շրջանի ակտիվի և համայնքապետերի հետ, որոնց հետ քննարկվեցին գարնան գյուղատնտեսական աշխատանքների, մասնավորապես գարնանացանի ընթացքը: Նախարարը նշեց, որ գարնանացան մշակաբույսերի սերմացուի անվճար տրամադրումը շարունակվում է, և ցանկացողները կարող են ներկայացնել հայտեր ու ստանալ համապատասխան սերմացուն և պարարտանյութերը:
-Անհրաժեշտ է գարնանացանի աշխատանքներն ավարտել հնարավորինս սեղմ ժամկետներում,- ընդգծեց նախարարը: Արամ Մխոյանը ներկաներին հորդորեց առանձնահատուկ հոգատարությամբ ու պատասխանատվությամբ վերաբերվել գարնանացանի եզրափակիչ փուլին՝ հիմնավորելով դա ռազմավարական առանձնահատուկ նշանակությամբ: