ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՏԱՐԱԾՔԻ ՈՌՈԳՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
19/09/2015
Սեպտեմբերի 19-ին ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանն աշխատանքային այցով եղավ Հադրութի շրջանի Արաքսավան տարածքում:
Այցի նպատակը բամբակի մշակության համար նախանշված տարածքների ուսումնասիրությունն ու դրանց ոռոգման խնդիրների քննարկումն էր: Նախարարին ուղեկցող համապատասխան մասնագետները տեղում ուսումնասիրեցին տարածքը ոռոգման ջրով ապահովելու հնարավորությունն ու տարբերակները:

