ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԹԱԼԻՇԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ
15/02/2017
Օրերս ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության, բուսաբուծության և գյուղատնտեսական տեխնիկայի ոլորտի մասնագետներն այցելեցին Մարտակերտի շրջանի Թալիշ համայնք, որտեղ քննարկեցին տարածաշրջանի գյուղատնտեսության զարգացման հետ կապված հարցեր, ծանոթացան բնակչությանը հուզող խնդիրներին, որոնց հիման վրա էլ կկազմվի Թալիշի զարգացման ծրագիրը:
Բուսաբուծության ոլորտում հիմնական շեշտը կդրվի կորնգանի, կտավատի, եգիպտացորենի, արևածաղկի և այլ կուլտուրաների ցանքաշրջանառության վրա, իսկ անասնաբուծության ոլորտում զարկ կտրվի ոչխարաբուծությանը, այծաբուծությանը, թռչնաբուծությանը, մեղվաբուծությանը, ինչպես նաև՝ կերարտադրությանն և արոտների ջրարբիացմանը:
Նշված աշխատանքների կազմակերպման համար համայնքը կվերազինվի անհրաժեշտ գյուղատնտեսական տեխնիկայով: