Քննարկվեցին բերքի տոնի կազմակերպման հետ կապված հարցեր
03/10/2018
Հոկտեմբերի 3-ին Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանն անցկացրել է խորհրդակցություն՝ նվիրված ամենամյա Բերքի տոնի կազմակերպմանն ու անցկացմանը:
Խորհրդակցությանը մասնակցում էին ներկայացուցիչներ ԱՀ Ոստիկանությունից, Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, Ճանապարհային ոստիկանությունից, Ստեփանակերտի քաղաքապետարանից, ՄԵՀԶ և առողջապահության նախարարություններից: