Քննարկվել են 2020 թվականի անելիքները
23/01/2020
Հունվարի 22-ին Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը Մարտունու շրջանի ղեկավարության հետ քննարկել է մեկնարկած տարում շրջանի գյուղատնտեսության ոլորտում իրականացվելիք աշխատանքներն ու ծրագրերը: Հատկապես կարևորվել են գարնանացան մշակաբույսերի ցանքսերի ընդլայնումն ու կատարվելիք աշխատանքների որակի նկատմամբ վերահսկողությունը, ջրային համակարգերում ստեղծվող ենթակառուցվածքների արդյունավետ և ամբողջական օգտագործումը, ագրոտեխնիկական միջոցառումների` ժամանակին կատարումը:
Առանձին անդրադարձ եղավ «Անասնաբուծության կարգավորման և արոտավայրերի կառավարման ծրագրին»: Նախատեսվում է, որ առաջիկայում այն կմեկնարկի շրջանի հինգ համայնքներում:
Խորհրդակցությանը մասնակցում էին նաև նախարարի տեղակալներ Տիգրան Առստամյանն ու Համլետ Ապրեսյանը: