Քննարկվել են կազմակերպական հարցեր
08/06/2020
Հունիսի 8-ին ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն: Քննարկվել են մի շարք կազմակերպական հարցեր, որոնք, մասնավորապես, վերաբերում էին բերքահավաքն առավելագույնս կազմակերպված անցկացնելուն, ոռոգման համակարգն ավելի արդյունավետ դարձնելուն, համավարակի տարածման վտանգի պայմաններում ԳՆ սննդի անվտանգության պետական ծառայության գործունեությանն ու նախարարությունում և նրա ենթակայությամբ գործող կազմակերպություններում համավարակի տարածման կանխարգելման ուղղությամբ Պարետատան որոշումների կատարման և համապատասխան նորմերի պահպանման ընթացքին: