ՑԱՆՔՍԵՐԻ ԴԻՏԱՐԿՈՒՄ ԱՍԿԵՐԱՆԻ ԵՎ ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ
26/01/2017
ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բուսաբուծության և բույսերի պաշտպանության բաժնի մասնագետներն օրերս աշխատանքային այցով եղել են շրջաններում, մասնավորապես, Ասկերանի ու Մարտակերտի շրջվարչակազմերի գյուղբաժինների մասնագետների հետ միասին նրանք այցելել են դաշտեր:
Այցի հիմնական նպատակն էր ուսումնասիրել աշնանացան հացահատիկայինների ֆիտոսանիտարական վիճակը, ինչպես նաև մկնանման կրծողների դեմ կատարված պայքարի աշխատանքների արդյունավետությունը: Ուսումնասիրությունների և դիտարկումների արդյունքում պարզվել է, որ այն տարածքներում, որտեղ իրականացվել են համապատասխան միջոցառումները, գործող բների քանակները կտրուկ պակասել են, և վարակվածության աստիճանը հասցվել է նվազագույնի: Ընդհանուր ցանքսերի ֆիտոսանիտարական վիճակը, այս պահի դրությամբ, գնահատվում է լավ: