Տիգրան Ծատրյանը նշանակվել է ԱՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
10/01/2018
Արցախի Հանրապետության Նախագահի հաստատած՝ 2017 թվականի դեկտեմբերի 29-ի N 351-Ա կառավարության որոշմամբ Տիգրան Տիգրանի Ծատրյանը նշանակվել է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ:
Ծնվել է 1978 թվականի հունվարի 22-ին՝ Ստեփանակերտում:
1995 թվականին ավարտել է Ստեփանակերտի Գրիբոյեդովի անվան թիվ 3 միջն. դպրոցը:
1999 թվականին՝ Արցախի պետական համալսարանի «Ընդհանուր տնտեսագիտություն» բաժինը:
1999-2007թթ. աշխատել է ԼՂՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության վարչությունում, որպես առաջատար վերահսկիչ-վերստուգիչ:
2007-2011թթ. աշխատել է ԼՂՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությունում:
2011-2017թթ. աշխատել է «Արցախէներգո» ՓԲԸ-ում, որպես գործադիր տնօրեն:
Ծառայել է ԼՂՀ ՊԲ շարքերում: Ամուսնացած է, ունի երեք զավակ: