ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ
21/06/2016
Հունիսի 20-ին ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության պետ Անանիա Սողոմոնյանը Մարտունու Վալերի Խաչատրյանի անվան արհեստագործական ուսումնարանում հանձնաժողովի կազմով անց է կացրել տեսական և գործնական քննություն՝ տրակտորիստ-մեքենավարի գիտելիքների ստուգման և վարման իրավունքի վկայականի տրամադրման համար: Քննությանը մասնակցեցին. 17 հոգի` Վ. Խաչատրյանի անվան ուսումնարանից (3-րդ կարգ), 3 հոգի՝ Ստեփանակերտի արհեստագործական ուսումնարանից (1-ին կարգ):