ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ Արցախի Հանրապետությունում հացահատիկայինների բերքահավաքի ընթացքի ու ցուցանիշների վերաբերյալ
29/06/2018
Արցախի Հանրապետությունում շարունակվում է հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը: Բերքահավաքի ենթակա 68561 հա ցանքատարածքներից առ հունիսի 29-ը հնձվել է 38597 հեկտար տարածք, այդ թվում ցորեն՝ 12893 հա, գարի՝ 25655, հաճար՝ 49 հա: Փաստացի հավաքվել է 74619 տոննա բերք, որից ցորեն՝ 29978 տ, գարի՝ 44543, հաճար՝ 98 տ: Միջին բերքատվությունը կազմում է, համապատասխանաբար, 23.3, 17.4 և 20 ց/հա:
Այսօրվա դրությամբ բերքահավաքի աշխատանքներին ներգրավված է 188 կոմբայն, ընդ որում, 65-ը՝ ՀՀ-ից:
Առավել մանրամասն բերքահավաքի ցուցանիշներին կարելի է ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: