ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ Արցախի Հանրապետությունում հացահատիկայինների բերքահավաքի ընթացքի ու ցուցանիշների վերաբերյալ
20/06/2018
Արցախի Հանրապետությունում ընթանում է հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը: Բերքահավաքի ենթակա 77138,2 հա ցանքատարածքներից առ հունիսի 20-ը հնձվել է 16038.5 հեկտար տարածք, այդ թվում ցորեն՝ 573.0 հա, գարի՝ 15465.5 հա: Փաստացի հավաքվել է 29798.5 տոննա բերք, որից ցորեն՝ 1383.1 տ, գարի՝ 28415.4 տ: Միջին բերքատվությունը կազմում է, համապատասխանաբար, 24.1 ու 18.4 ց/հա:
Այսօրվա դրությամբ բերքահավաքի աշխատանքներին ներգրավված է 107 կոմբայն, ընդ որում, 49-ը՝ ՀՀ-ից:
Առավել մանրամասն բերքահավաքի ցուցանիշներին կարելի է ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: