|
Վերահասկողական աշխատանքներ Հանրապետության տնտեսավարող սուբյեկտների մոտ
01/02/2022 Սննդի շղթայում ներգրավված անձանց ԱՀ օրենսդրությամբ ներկայացվող պահանջների համապատասխանության խախտումներ են արձանագրվել թվով 6 տնտեսավարող սուբյեկտների մոտ, որոնց տրվել են հանձնարարականներ և սահմանվել ժամկետներ՝ խախտումները վերացնելու համար:
Նույն ժամանակահատվածում ծառայության մասնագետները հանրապետության տարածքում իրականացրել են թվով 11 ուսումնամեթոդական շրջայցեր՝ 230 տնտեսավարող սուբյեկտների մոտ:
Կատարված վերահսկողական աշխատանքների ընթացքում իրականացվել են միրգ-բանջարեղենում առկա նիտրատների առավելագույն մնացորդային քանակների չափումներ և հայտնաբերվել ժամկետանց ապրանքներ: Ստուգված միրգ-բանջարեղենում նիտրատների քանակները համապատասխանել են կառավարության կողմից սահմանված նորմերին: Ընդամենը, կատարվել է 62 050 կգ միրգ-բանջարեղեն, որից կարտոֆիլ՝ 24600 կգ, լոլիկ՝ 4650 կգ, վարունգ՝ 5050 կգ, գլուխ սոխ՝ 11230 կգ, կաղամբ՝ 9120 կգ, գազար՝ 600 կգ, խնձոր՝ 6800 կգ:
Վերահսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված ժամկետանց ապրանքատեսակները կազմում են, ընդամենը, 80.3 կգ, որից մսամթերք՝ 38.33 կգ, կաթնամթերք՝ 11.83 կգ, քաղցրավենիք՝ 12.28 կգ և այլ ապրանքատեսակներ՝ 17.59 կգ: Նշված ապրանքատեսակները տնտեսավարող սուբյեկտների ներկայությամբ և համաձայնությամբ վերացվել են տեղում:
|