ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ
15/12/2016
Այսօր ԼՂՀ գյուղատնտեսության նախարարությունում ավարտվեցին հողօգտագործողների վերապատրաստման դասընթացների երկրորդ փուլի շաբաթական պարապմունքները:
Դրանց ընթացքին, արդյունքներին և ունկնդիրների տպավորություններին ծանոթանալու համար ԼՂՀ գյուղատնտեսության նախարարություն էր այցելել հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը: Նա անդրադարձավ նաև գյուղատնտեսության ոլորտի որոշ առանձնահատկություններին, ժամանակակից տեխնոլոգիաներին և նրանց կիրառմանը: