ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆՈՒՄ
14/11/2016
Օրերս ԼՂՀ Գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բուսաբուծության և բույսերի պաշտպանության բաժնի մասնագետները եղել են Ասկերանի շրջանի Ակնա տեղամասում:
Բարենպաստ բնակլիմայական պայմանների հետևանքով մկնանման կրծողների շարժը ճշտելու նպատակով մասնագետները տեղում ուսումնասիրել են 2017 թվականի բերքի տակ ցանված աշնանացան հացահատիկի տարածքները, ծանոթացել ցանքի նախապատրաստական աշխատանքների ընթացքին, ինչպես նաև ցուցաբերել մասնագիտական խորհրդատվություն՝ պայքարի միջոցառումների գրագետ կազմակերպման վերաբերյալ:
Նշենք, որ այսօրվա դրությամբ հանրապետությունում կատարվել է շուրջ 37200 հա հերկ և ավելի քան 19200 հա աշնանացան հացահատիկի ցանքս: