ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
04/03/2016
Մարտի 3-ին ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության և Շուշիի տեխնոլոգիական համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր:
Նախարար Արամ Մխոյանը կարևորել է համագործակցությունը տեխնոլոգիական համալսարանի հետ:
-Մենք համագործակցելու ենք Շուշիի նորաստեղծ տեխնոլոգիական համալսարանի հետ, պատվիրելու ենք մեզ անհրաժեշտ մասնագետներ, որպեսզ կարողանանք լուծում տալ այն խնդիրներին , որոնք դրված են մեր առջև: Առանց ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման ու կիրառման, այսօր անհնար է որևէ լուրջ հաջողությունների հասնել,-նշել է Արցախի գյուղատնտեսության նախարարն ու հավելել, որ համագործակցության շրջանակներում ագրարային ոլորտի, վերամշակվող ձեռնարկությունների, անասնաբուժական, անասնաբուծական, ձկնաբուծության ճյուղերի համար մասնագետներ են պատրաստվելու: