Սուրեն Շինդյանը նշանակվել է ԱՀ ԳՆ ԲՊԾ տնօրեն
17/06/2020
Հունիսի 17-ին ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը ԳՆ «Բույսերի պաշտպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կոլեկտիվին է ներկայացրել նորաշանակ տնօրեն Սուրեն Շինդյանին (Վալերի Խաչատրյանն ազատվել է իր դիմումի համաձայն):
Աշոտ Բախշիյանը շնորհակալություն է հայտնել Վալերի Խաչատրյանին կատարած աշխատանքի համար և հանձնել նրան նախարարության շնորհակալագիրը:
Իր հերթին Վալերի Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի և իր ներդրումը բարձր գնահատելու համար:
Նորանշանակ տնօրենին շնորհավորելով՝ նախարարը նրան մաղթել արդյունավետ աշխատանք:
Իր երախտագիտությունը հայտնելով վստահության համար՝ Սուրեն Շինդյանը նշել է, որ լի է վճռականությամբ՝ շարունակելու և որակական նոր հարթություն տեղափոխելու Ծառայության կողմից իրականացվող՝ բուսաբուծության ոլորտի համար կարևորագույն նշանակություն ունեցող գործունեությունը: