Սննդի շղթայում ներգրավված տնտեսավարողների գործունեության վերահսկման աշխատանքները շարունակվում են
09/07/2021

ԱՀ ԷԳՆ սննդամթերքի անվտանգության, շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական ծառայության կողմից վերջին օրերին հանրապետության տարածքում դիտարկումներ են իրականացվել թվով 21 տնտեսավարող սուբյեկտների մոտ: Դիտարկումների արդյունքում արձանագրվել է հետևյալը
Սննդի շղթայում ներգրավված անձանց ԱՀ օրենսդրությամբ ներկայացվող պահանջների համապատասխանության խախտումներ չեն արձանագրվել թվով 4 տնտեսավարող սուբյեկտների մոտ:
Խախտում թույլ տված տնտեսավարող սուբյեկտներին ծառայության մասնագետները տվել են հանձնարարականներ և սահմանել ժամկետներ՝ խախտումները վերացնելու համար:
Նույն ժամանակահատվածում ծառայության մասնագետները Ստեփանակերտում իրականացրել է թվով 8 ուսումնամեթոդական շրջայց՝ 44 տնտեսավարող սուբյեկտների մոտ: Շրջայցի ընթացքում ծառայության մասնագետների կողմից տնտեսավարող սուբյեկտների հետ տարվել են բացատրական աշխատանքներ:
Իրականացվել են նաև բուսական ծագում ունեցող սննդամթերքում նիտրատների առավելագույն մնացորդային քանակների չափումներ: Կատարված չափումներից պարզվել է, որ բուսական ծագում ունեցող սննդամթերքում առավելագույն մնացորդային քանակները համապատասխանում են կառավարության կողմից հաստատված նորմերին: