|
Սննդի շղթայում գործող տնտեսավարողների գործունեության ամենօրյա վերահսկողությունը շարունակվում է
03/08/2021 Դիտարկումների արդյունքում արձանագրվել է հետևյալը.
սննդի շղթայում ներգրավված անձանց ԱՀ օրենսդրությամբ ներկայացվող պահանջների համապատասխանության խախտումներ են արձանագրվել թվով 7 տնտեսավարող սուբյեկտների մոտ, որոնց վերացման վերաբերյալ տվել են հանձնարարականներ և սահմանվել ժամկետներ,
իրականացվել են թվով 5 ուսումնամեթոդական շրջայցեր՝ 83 տնտեսավարող սուբյեկտների մոտ և կատարվել շրջիկ առևտրով զբաղվող 5 և ժամանակավոր վաճառակետերի 3 տնտեսավարող սուբյեկտների հաշվառում:
Վերահսկողական աշխատանքների ընթացքում իրականացվել են միրգ-բանջարեղենում առկա նիտրատների առավելագույն մնացորդային քանակների չափումներ:
Արդյունքում, միրգ-բանջարեղենում առկա նիտրատների քանակը համապատասխանել են կառավարության կողմից սահմանված նորմերին: Ընդամենը կատարվել է 4590 կգ միրգ-բանջարեղենում նիտրատների առավելագույն մնացորդային քանակների չափումներ, այդ թվում. կարտոֆիլ՝ 450 կգ, լոլիկ՝ 400 կգ, վարունգ՝ 140 կգ, ձմերուկ՝ 3255 կգ, սեխ՝ 305 կգ և գլուխ սոխ՝ 40 կգ:
|