Նույն ժամանակահատվածում իրականացվել է թվով 3 ուսումնամեթոդական շրջայց՝ 60 տնտեսավարող սուբյեկտների մոտ և կատարվել շրջիկ առևտրով զբաղվող 7 տնտեսավարող սուբյեկտների հաշվառում:
Իրականացվել են նաև միրգ-բանջարեղենում առկա նիտրատների առավելագույն մնացորդային քանակների չափումներ: Ընդամենը կատարվել է 4760 կգ միրգ-բանջարեղենում նիտրատների առավելագույն մնացորդային քանակների չափումներ, որից խնձոր՝ 395 կգ, կարտոֆիլ՝ 920 կգ, լոլիկ՝ 630 կգ, վարունգ՝ 395կգ, ձմերուկ՝ 1900 կգ, սեխ՝ 325 կգ և գլուխ սոխ՝ 195 կգ:
Արդյունքում պարզվել է, որ նիտրատների քանակները համապատասխանում են կառավարության կողմից սահմանված նորմերին: