ՍԵՄԻՆԱՐ-ՊԱՐԱՊՄՈՒՆՔ՝ ՆՎԻՐՎԱԾ ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻՆ
27/05/2016
Մայիսի 26-ին ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության պետ Անանիա Սողոմոնյանն այցելեց Մարտունի շրջկենտրոն, որտեղ անցկացրեց բերքահավաքի նախապատրաստական աշխատանքներին նվիրված սեմինար-պարապմունք: Շրջանի մեխանիզատորների հետ կայացած հանդիպման ընթացքում կատարվեց անդրադարձ գյուղտեխնիկայի գրանցմանը, մեխանիզատորների որակավորմանը, հակահրդեհային անվտանգությանն ու այլ խնդիրների, ինչից հետո Ա. Սողոմոնյանը պատասխանեց հնչեցված հարցերին:
Իսկ արդեն մայիսի 27-ին Ա. Սողոմոնյանը մասնակցեց կոմբայնների հերթական խմբաքանակի Արցախ ներկրման, ընդունման և գրանցման աշխատանքներին: