• Գլխավոր էջ
  • Հաճախ տրվող հարցեր
  • Հարց նախարարությանը
  • Հայ
  • Рус
  • Eng
  • Նախարարություն
    • Նախարար
    • Կառուցվածք
    • Կանոնադրություն
    • Գյուղատնտեսության նախկին նախարարներ
  • Գյուղատնտեսությունն Արցախում
    • Գյուղատնտեսության զարգացման տեմպերն ըստ տարիների
    • Գյուղատնտեսության զարգացման պայմաններն ու նախադրյալները ԼՂՀ-ում
  • Բուսաբուծություն և բույսերի պաշտպանություն
    • Դաշտավարություն
    • Այգեգործություն
    • Բույսերի պաշտպանություն
    • Սերմնաբուծություն
    • Օրգանական գյուղատնտեսություն
  • Անասնաբուծություն և անասնաբուժություն
    • Անասնաբուծություն
      • Տավարաբուծություն
      • Ոչխարաբուծություն
      • Խոզաբուծություն
      • Թռչնաբուծություն
      • Մեղվաբուծություն
      • Ձկնաբուծություն
    • Անասնաբուժություն
      • Հակահամաճարակային միջոցառումներ
      • Հիվանդություններ
  • Ագրովերամշակում
  • Մասնագիտական խորհրդատվություն և ցուցումներ
    • Խորհուրդ հողօգտագործողներին
    • Մշակաբույսերի մշակության տեխնոլոգիա
    • Բույսերի հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքարի միջոցներ
  • Իրավական ակտեր
    • Օրենքներ
    • Որոշումներ
    • Նախարարի հրամաններ
    • Լիցենզավորում
    • ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
  • Թափուր աշխատատեղեր
  • Մեդիա
    • Պաշտոնական լրահոս
    • Տեսանյութեր
    • Մամուլը մեր մասին
    • Արխիվ

Եղանակի տեսությունը
ֆերմերների համար

    • « Նախորդ ամիսը
    • Հաջորդ ամիսը »
  • Սեմինար-խորհրդակցություն ԱՀ ԳՆ ՀԱՍՓԼ-ում
    08/02/2018

    Փետրվարի 8-ին ԱՀ ԳՆ «Հանրապետական անասնաբուժական և սննդամթերքի փորձաքննությունների լաբորատորիա» (ՀԱՍՓԼ) ՊՈԱԿ-ում կազմակերպվել է սեմինար-խորհրդակցություն՝ նվիրված բրուցելյոզ հիվանդության ախտորոշման մեթոդների առանձնահատկությանը, որին մասնակցում էին շրջանային անասնաբուժական սպասարկման կայաններից ժամանած շիճուկաբաններ և ուսանողներ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի անասնաբուժական բաժնից:
    Իր ելույթում ԱՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Տիգրան Առստամյանը կարևորեց բրուցելյոզի հայտնաբերման գործընթացում շիճուկաբանների դերը: Նա նշեց, որ թեկուզ 2017 թվականի ընթացքում հանրապետությունում ուսումնասիրվել է խոշոր և մանր եղջերավոր անասունների արյան, համապատասխանաբար, 40 500 և 45 000 նմուշ, այնուամենայնիվ, դա բավարար արդյունք չէ, և անհրաժեշտ է ավելի հետևողական լինել, քանզի շիճուկաբանները, մեծ հաշվով, պատասխանատվություն են կրում մարդկանց առողջության համար:
    — Դուք տեղերում մեր քաղաքականության իրականացնողներն եք: Ձեր գլխավոր խնդիրը պիտի լինի այն, որ հետազոտություններում ընդգրկվի ողջ անասնագլխաքանակը: Հետևաբար, պետք է լինել ավելի հետևողական ու նպատակասլաց. նաև պարտավոր եք տեղերում անհրաժեշտ բացատրական աշխատանք տանել անասնատերերի հետ,-նշեց Տ. Առստամյանը՝ հավելելով, որ տեսական և գործնական մասերից բաղկացած նման սեմինար- պարապմունքներ այսուհետ կկազմակերպվեն ավելի հաճախակի, նաև՝ շրջաններում՝ մասնագետների պրոֆեսիոնալ հմտությունների կատարելագործման և փորձի փոխանակման համար:
    Այնուհետև «Բրուցելյոզը և նրա սոցիալ-տնտեսական» նշանակությունը թեմայով հանդես եկավ ՀԱՍՓԼ ՊՈԱԿ-ի տնօրեն Ֆլորա Իսկանդարյանը, ինչից հետո Լաբորատորիայի անասնաբույժ-շիճուկաբան Ռադմիլա Սարգսյանը ներկայացրեց «Ռոզ-բենգալյան» փորձի դրման տեխնիկան (բրուցելյոզի քննման ձևը):
    Միջոցառման երկրորդ մասը նվիրված էր Լաբորատորիայի շիճուկաբանական բաժնի աշխատանքին, որտեղ շրջաններից ժամանած շիճուկաբաններին ներկայացվեցին արյան նմուշի քննության գործնական մեթոդները և ստուգվեցին նրանց մասնագիտական հմտությունները:


    ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

    ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ
    ՀԱՐՑԵՐ

    ՕԳՏԱԿԱՐ
    ՀՂՈՒՄՆԵՐ

    0002, ԱՀ, ք.Ստեփանակերտ, Թումանյան 115 Հեռ. (+374 47) 94-35-88,
    94-09-49, 97-11-43 (ֆաքս) e-mail:info@minagro.nkr.am

    Счетчик посещений Counter.CO.KZ - бесплатный счетчик на любой вкус!