ՍԵՄԻՆԱՐ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
11/11/2015
Նոյեմբերի 11-ին ԼՂՀ գյուղատնտեսության նախարարությունում անցկացվեց խոզաբուծության զարգացման ծրագրին հայցորդ տնտեսվարողների համար կազմակերպված սեմինար խորհրդակցություն: GARD AgroService կազմակերպության հրավերով ժամանած հոլանդա-դանիական Topigs Norsvin համատեղ ընկերության մասնագետներն անդրադարձան խոզաբուծության զարգացման առաջատար տեխնոլոգիաներին և պատասխանեցին առաջադրված հարցերին:
Արամ Մխոյանը կարևորեց նման հանդիպումների նշանակությունը և կոչ արեց ներկաներին իրենց գործունեության մեջ հիմք ընդունել աշխարհում արդեն բարեհաջող քննություն անցած նոր տեխնոլոգիաներն ու մոտեցումները, որոնք տնտեսապես ավելի ձեռնտու են ու կարող են հիմք հանդիսանալ գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու համար:
ԼՂՀ ԳՆ անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Նորայր Մուսայելյանը հանդես եկավ դասախոսությամբ, որի թեման էր խոզերի կերակրման, խնամքի և պահվածքի առանձնահատություններն ու կանխարգելիչ միջոցառումների իրականացման արդյունավետ մեխանիզմերը: