ՋԻՎԱՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
13/06/2020
Արցախի Հանրապետության կառավարության՝ հունիսի 12-ի N 72-Ա որոշմամբ Ջիվան Սուրենի Հայրապետյանը նշանակվել է ԱՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ:
Ծնվել է 1985 թվականի սեպտեմբերի 16-ին՝ Ստեփանակերտում:
2001-ին ավարտել է Ստեփանակերտի թիվ 6 միջնակարգ դպրոցը:
2008-ին ավարտել է Արցախի պետական համալսարանի Հումանիտար ֆակուլտետի «Պատմություն» բաժինը:
Աշխատանքային գործունեությունը
2007-2009թթ. աշխատել է Շախմատի մանկապատանեական մարզադպրոցում` որպես մարզիչ:
2009-2015թթ. աշխատել է Շուշիի Ա.Խաչատրյանի անվան պետական հումանիտար քոլեջում, որպես դասախոս:
2015-2020թթ. նույն քոլեջի տնօրենն էր:
Այլ տվյալներ
2003-2005թթ. ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակի շարքերում:
2007 թվականից «Հայրենյաց պաշտպան» երիտասարդական կազմակերպության հիմնադիր, վարչության անդամ է:
2020 թվականից Արցախի շախմատի ֆեդերացիայի նախագահն է:
Պարգևատրվել է «Հայրենյաց պաշտպան» մեդալով:
Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին:
Արցախի ժողովրդավարական կուսակցության անդամ է:
Ամուսնացած է, ունի երեք որդի: