Պարգևատրվել են գյուղոլորտի երախտավորները
17/10/2018
Հոկտեմբերի 16-ին ԱՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն՝ գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ:
Նախարար Ժիրայր Միրզոյանը շնորհավորել է պարգևատրվողներին և մաղթել նորանոր հաջողություններ ու արդյունավետ աշխատանք:
-Սիրելի գործընկերներ, օրերս կայացել է բերքի ամենամյա տոնը, որը մեր գյուղատնտեսության ներկա վիճակի առավել պատկերավոր նկարագիրն է, գյուղատնտեսական տարվա գլխավոր ստուգատեսը: Վստահ եմ, որ միասնական ու համատեղ ջանքերով տարեցտարի այն ավելի հագեցած ու առատ կդարձնենք,- նշել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով բոլորին գյուղատնտեսության ոլորտում ունեցած ներդրման ու բարեխիղճ աշխատանքի համար:
Ներկաները, նախ, մեկ րոպե լռությամբ հարգել են ողբերգական ավտովթարի զոհ դարձած Պարույր Սարուխանյանի և Արման Թորոսյանի հիշատակը:
Այնուհետև գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած բեղմնավոր աշխատանքի և բացառիկ ներդրման համար Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության բարձրագույն պարգևով՝ «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալով պարգևատրվել են 12 հոգի, իսկ նախարարության պատվոգրերով՝ 30 հոգի: