ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐԸ
14/10/2015
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար և գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ՝ «Գրանդ Հոլդինգ» ընկերության սեփականատեր Միքայել Հրանտի Վարդանյանը պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով.
«Երախտագիտություն»մեդալով են պարգևատրվել.
ԼՂՀ ԳԳԱՀ արտադրական բաժնի պետ Կարեն Իվանի Աթայանը,
«Ռեյփսիդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բրիգադավար Վոլտեր Ռաֆիկի Արզանգուլյանը,
«Մասիս Տոբակո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Հովհաննես Վարազդատի Թադևոսյանը,
ԼՂՀ Մարտունու շրջանի Կարմիր Շուկայի համայնքի ղեկավար Սամվել Գրիշայի Հակոբջանյանը, «Սերմնաբուծության, սելեկցիոն նվաճումների փորձարկման, պահպանության և սերմերի որակի ստուգման կենտրոն» ՓԲԸ գլխավոր սերմնաբույծ Նազիկ Միքայելի Մելքումյանը,
ԼՂՀ Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի տրակտորիստ-մեքենավար Հունան Գուրգենի Պետրոսյանը,
«Մարտակերտի գյուղացիական ծառայություններ» ՓԲԸ տնօրեն Խոսրով Սերգեյի Օհանյանը:
Տոնի կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Վարչապետի Հուշամեդալով է պարգևատրվել ԼՂՀ ԳՆ «Տոհմային կայան» ՓԲԸ տնօրեն՝ Գեորգի Արազի Լալայանը
ԼՂՀ Վարչապետի պատվոգրով պարգևատրվել են՝ ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Նորայր Աղաբեկի Մուսայելյանը,
ԳՆ գյուղատնտեսության ծրագրավորման և ագրովերամշակաման բաժնի պետ Իննա Վալերիի Եսայանը,
ԳՆ բուսաբուծության և բույսերի պաշտպանության բաժնի պետ Վիլեն Էդուարդի Ավետիսյանը,
ԳՆ տնտեսական վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ Անյա Գրիգորիի Քոչարյանը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ, նշանակալի ավանդի համար, ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանի հրամանով՝ գյուղատնտեսության նախարարության բարձրագույն պարգևով՝ «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալով են պարգևատրվել՝ ԼՂՀ ԳՆ «Սերմնաբուծության, սելեկցիոն նվաճումների փորձարկման, պահպանության և սերմերի որակի ստուգման կենտրոն» ՓԲԸ գլխավոր ագրոնոմ Վալերի Լևոնի Ղահրամանյանը,
«Մարտակերտի գյուղատնտեսական ծառայություններ» ՓԲԸ մեխանիզատոր Նարեկ Յուրիի Պետրոսյանը: ԼՂՀ ԳՆ նիստերի դահլիճում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողությունից հետո շնորհավորելով պարգևատրվածներին, ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը նշեց, որ նրանք մեծ ու կարևորագույն դերակատարում ունեն գյուղոլորտում՝ իրենց արհեստավարժությամբ, պարտականությունների անթերի կատարմամբ, գործին անմնացորդ տրվելով ու սրտացավությամբ նպաստելով ոլորտի համակողմանի զարգացմանը:
Նախարարն իր գոհունակությունը հայտնեց աշխատակիցներին՝ «Բերքի տոն»-ը հավուր պատշաճի կազմակերպելու գործում ունեցած ավանդի համար: