«Պատվավոր գնորդ» անվանակարգի հաղթողները պարգևատրվեցին
22/10/2018
Հոկտեմբերի 22-ին ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը հյուրընկալել է նորապսակ զույգին՝ Միքայել և Հասմիկ Պողոսյաններին, ովքեր հենց իրենց հարսանիքի օրն անակնկալ այց են կատարել Վերածննդի հրապարակ և գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ կազմակերպված Բերքի տոնին կատարել իրենց համատեղ կյանքի առաջին գնումները: Հենց սա էլ «Պատվավոր գնորդ» անվանակարգ ստեղծելու առիթ հանդիսացավ, իսկ հաղթողները պարգևատրվեցին այսօր:
«Արցախում ընտանիք կազմելը մեծ պատասխանատվություն է, քանզի այն ունի լավագույն արժեքները ժառանգելու և ավելի արժևորած հաջորդ սերունդներին փոխանցելու պարտականություն»,- իր շնորհավորական խոսքում նշել է Ժ. Միրզոյանը՝ զույգին նվիրելով նռան ծառով պատկերված խորհրդանշական բարձը, արժեքավոր այլ նվերներ: