ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՜Ն
31/08/2020
Սեպտեմբերի 15-ին և 16-ին ժամը 11:00-ին Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունում կանցկացվեն դասընթացներ՝ «Ձեռնարկատիրական գործունեություն», «Մարքեթինգ», «Ֆինանսների կառավարում և վերլուծություն» թեմաներով:
Դասընթացները կազմակերպվում են գյուղատնտեսության նախարարության աջակցության նոր կարգերի գործարկման շրջանակներում և կոչված են բարելավել գյուղատնտեսության ոլորտում տնտեսավարող անձանց բիզնես, մարքեթինգային և ֆինանսների կառավարման բնագավառի գիտելիքներն, ունակություններն ու հմտությունները:
Դասընթացները վարելու է տնտեսագետ, բիզնեսի կառավարման մագիստրոս Արմեն Սարդարյանը:
Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել նախապես՝ զանահարելով 047 94 29 74 հեռախոսահամարով՝ մինչև սեպտեմբերի 14-ը, ժամը 15:00