• Գլխավոր էջ
  • Հաճախ տրվող հարցեր
  • Հարց նախարարությանը
  • Հայ
  • Рус
  • Eng
  • Նախարարություն
    • Նախարար
    • Կառուցվածք
    • Կանոնադրություն
    • Գյուղատնտեսության նախկին նախարարներ
  • Գյուղատնտեսությունն Արցախում
    • Գյուղատնտեսության զարգացման տեմպերն ըստ տարիների
    • Գյուղատնտեսության զարգացման պայմաններն ու նախադրյալները ԼՂՀ-ում
  • Բուսաբուծություն և բույսերի պաշտպանություն
    • Դաշտավարություն
    • Այգեգործություն
    • Բույսերի պաշտպանություն
    • Սերմնաբուծություն
    • Օրգանական գյուղատնտեսություն
  • Անասնաբուծություն և անասնաբուժություն
    • Անասնաբուծություն
      • Տավարաբուծություն
      • Ոչխարաբուծություն
      • Խոզաբուծություն
      • Թռչնաբուծություն
      • Մեղվաբուծություն
      • Ձկնաբուծություն
    • Անասնաբուժություն
      • Հակահամաճարակային միջոցառումներ
      • Հիվանդություններ
  • Ագրովերամշակում
  • Մասնագիտական խորհրդատվություն և ցուցումներ
    • Խորհուրդ հողօգտագործողներին
    • Մշակաբույսերի մշակության տեխնոլոգիա
    • Բույսերի հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքարի միջոցներ
  • Իրավական ակտեր
    • Օրենքներ
    • Որոշումներ
    • Նախարարի հրամաններ
    • Լիցենզավորում
    • ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
  • Թափուր աշխատատեղեր
  • Մեդիա
    • Պաշտոնական լրահոս
    • Տեսանյութեր
    • Մամուլը մեր մասին
    • Արխիվ

Եղանակի տեսությունը
ֆերմերների համար

    • « Նախորդ ամիսը
    • Հաջորդ ամիսը »
  • ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՎԱ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ
    21/02/2017

     2016 թվականին ԼՂՀ գյուղատնտեսության զարգացման ծրագրերում առավել մեծ ուշադրություն է դարձվել ոռոգման համակարգի արդիականացմանը, ոլորտում նորագույն տեխնոլոգիաների և ջրախնայողական համակարգերի ներդրմանը՝ առկա ջրային ռեսուրսների ռացիոնալ կառավարումն ապահովելու նպատակով:

      Համաձայն  «ԼՂՀ գյուղատնտեսության  նախարարության  աշխատակազմի ջրային համակարգերի օգտագործման և պահպանության պետական տեսչության 2016 թվականի տարեկան ստուգումների ծրագրի», ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության ջրային համակարգի կառավարման պատասխանատուները 2016 թվականին ստուգումներ ու դիտարկումներ են իրականացրել հանրապետության տարբեր տարածաշրջաններում:

     Կաթիլային համակարգի խթանման համար ենթաշրջանային ծրագրերի «Ջրային համակարգերի արդիականացում» ենթածրագրի շրջանակներում ճշտվել և ընդունվել են շրջվարչակազմերից ներկայացված հայտերի ծավալները:

     Իրականացվել են մի շարք շինարարական աշխատանքներ, մասնավորապես, ջրամբարների, ջրանցքների, ջրատարների վերանորոգում:

      Վերանորոգման աշխատանքներ են տարվել Մարտունու շրջանի Սպիտակաշեն համայնքի տարածքում գտնվող «Ավոյի աղբյուր»-ում:

      Նախարարության աշխատակազմի համապատասխան ոլորտի պատասխանատուները մասնագիտական օժանդակություն են ցուցաբերել շրջաններում ընթացող աշխատանքներն առավել արդյունավետ ու որակով կազմակերպելու հարցում, տվել անհրաժեշտ հանձնարարականներ ու  ցուցումներ:

       Ընթացիկ տարում ջրային ոլորտի հետևողական զարգացումն ապահովելու նպատակով նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները` արտեզյան ջրհորների կառուցում, վերանորոգում, ջրախնայողական տեխնոլոգիաների ներդրման   խթանում, ինչպես նաև՝  ջրամբարների,  ջրանցքների,  ջրատարների  վերանորոգում, վերականգնում և պահպանում:


    ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

    ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ
    ՀԱՐՑԵՐ

    ՕԳՏԱԿԱՐ
    ՀՂՈՒՄՆԵՐ

    0002, ԱՀ, ք.Ստեփանակերտ, Թումանյան 115 Հեռ. (+374 47) 94-35-88,
    94-09-49, 97-11-43 (ֆաքս) e-mail:info@minagro.nkr.am

    Счетчик посещений Counter.CO.KZ - бесплатный счетчик на любой вкус!