Շրջայց՝ իրազեկման, դիտարկման և վերահսկման նպատակով
26/04/2018
Ապրիլի 25-ին Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության համակարգի ավելի քան 60 աշխատակիցներ նախարար Ժիրայր Միրզոյանի նախաձեռնությամբ և գլխավորությամբ այցելել են հանրապետության Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի, Մարտունու և Շահումյանի շրջանների շուրջ 70 համայնքներ:
Այցը նպատակ ուներ անմիջապես համայնքի բնակիչների, տեղերում գյուղատնտեսական ոլորտի պատասխանատուների և տեղական իշխանությունների ուշադրությունը հրավիրել այնպիսի կարևոր խնդիրների վրա, ինչպիսիք են գյուղատնտեսության զարգացման նոր ռազմավարությունից բխող ծրագրերի ճշգրիտ և ամբողջական իրականացումը, պարենային ապրանքների իրացման կետերում սննդամթերքի ժամկետների և պայմանների պահպանման անհրաժեշտությունը, ինչպես նաև անասնապահության կանոնակարգված վարման անհրաժեշտությունը:
Համայնքներում բոլոր երեք ուղղություններով արձանագրվել էին բազմաթիվ խախտումներ, որոնց վերացման համար համապատասխան ցուցումներ են տրվել պատասխանատու պաշտոնատար անձանց և տնտեսավարող սուբյեկտներին:
Սա նման ձևաչափով առաջին արշավն էր, որը կկրի շարունակական բնույթ ու կընդգրկի հանրապետության ամբողջ տարածքը:
-
-
Խոզերի բաց՝ անասնագոմից դուրս, պահվածք
-
-
Մանր եղջերավոր անասունների բարձիթողի պահվածք
-
-
Խոշոր եղջերավոր անասունների բարձիթողի պահվածք
-
-
Խոշոր եղջերավոր անասունների բարձիթողի պահվածք