ՇՈՒՇԻՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԱՅԱՆԻ ՆՈՐ ՇԵՆՔԸ
30/12/2014
Դեկտեմբերի 27-ին ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը մասնակցել է Շուշիի անասնաբուժական սպասարկման կայանի նորակառույց շենքի բացման հանդիսավոր արարողությանը: Շրջանում անասնաբուժական ծառայության մակարդակն ավելի բարելավելուն միտված կայանի նոր ու հարմարավետ շենքը նախարարության յուրօրինակ նվերն էր անասնապահության ոլորտում ներառնվածներին: