ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Նորայր Մուսայելյանի խոսքով, օգոստոսի 4-ի դրությամբ, նախարարության կողմից Արցախի բնակիչներին է տրամադրվել, ընդհանուր առմամբ, թվով 4793 տեղեկանք, այդ թվում՝ 1119-ը այգիների վերաբերյալ, 3239-ը անասնագլխաքանակի վերաբերյալ և 435-ը գյուղատնտեսական տեխնիկայի վերաբերյալ:
ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբն այնտեղ ժամանակավորապես հաստատված արցախցիներին ևս տրամադրում է կորուսյալ գյուղատնտեսական գույքի, բացառությամբ գյուղատնտեսական տեխնիկայի, վերաբերյալ տեղեկանքներ (հասցե՝ ք. Երևան, Գարեգին Նժդեհ 23/1):
Այսպես, հուլիսի 14-ից այնտեղ քաղաքացիներին է տրամադրվել թվով 1380 տեղեկանք՝ որից 405-ը այգիների և 975-ն անասնագլխաքանակի վերաբերյալ:
«Պատերազմի հետևանքով այգիների, անասնագլխաքանակի (այդ թվում՝ մեղվափեթակների) և գյուղատնտեսական տեխնիկայի կորուստ կրած Արցախի բնակիչներին հորդորում եմ ներկայանալ նախարարություն կամ Արցախի սահմաններից դուրս բնակվելու պարագայում՝ ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ և վերցնել տեղեկանք՝ հետագայում աջակցություն ստանալու նպատակով»,- ասել է Ն. Մուսայելյանը:
Հիշեցնենք, որ ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության տեղեկանքները հիմնված են ԱՀ շրջանների վարչակազմերի և համայնքների ղեկավարների տրամադրած տվյալների վրա: