ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՄՈԼԱԽՈՏԱՅԻՆ ԲՈՒՍԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ 26/04/2017
Արցախի Հանրապետության ԳՆ աշխատակազմի բուսաբուծության և բույսերի պաշտպանության բաժնի մասնագետները ապրիլի 26-ին հերթական աշխատանքային այց կատարեցին Մարտունու և Ասկերանի շրջաններ: Հակահրդեհային միջոցառումների առաջին փուլի աշխատանքները շարունակվում են` ցանքատարածքներին հարակից հրդեհավտանգ գոտիներում մոլախոտային բուսականության դեմ հերբիցիդների սրսկմամբ: Ընդհանուր առմամբ, մոլախոտային բուսականության դեմ պայքարի ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել շուրջ 1625 հա հակահրդեհային միջոցառումներ: Գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչներն ուսումնասիրել են արդեն իսկ հերբիցիդներով սրսկված տարածքները, կատարել են աշնանացան և գարնանացան մշակաբույսերի ցանքատարածություններում երթուղային հետազոտություններ՝ հարկ եղած դեպքում ցուցաբերելով մասնագիտական խորհրդատվություն: