ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՎԵՑԻՆ ԱՍԿԵՐԱՆԻ ԵՎ ՄԱՐՏՈՒՆՈՒ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԿԱՅԱՆՆԵՐԸ
21/12/2016
Դեկտեմբերի 20-ը Արցախի գյուղոլորտի համար նշանավորվեց Հանրապետության միանգամից երկու շրջկենտրոններում անասնաբուժական սպասարկման կայանների նորակառույց շենքերի շահագործման հանձնմամբ: Նախ Ասկերանում, ապա և Մարտունիում տեղի ունեցավ այդ շրջանների անասնաբույժների նորմալ և արդյունավետ գործունեությանը մեծապես նպաստող հարմարավետ կայանների հանդիսավոր բացումը, որոնց ներկա էր նաև հիշյալ շրջանների ղեկավարությունը:
Արդեն կահավորված կենտրոններից յուրաքանչյուրը ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանի կողմից նվեր ստացավ համակարգիչ: